Պարսեղով Միքայել ԱրտեմիՊարսեղով Միքայել Արտեմի: Ծնվել է 1899 թ. հունիսի 15-ին գ. Մաշադիշեն (այժմ՝ զ. Կոլխոզաշեն՝ ԼՂՀ Մարտունու շրջանում): Ավարտել է Տաշքենդի ռազմահրետանւսյին ուսումնարանը (1922), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան (1936) և Գերագույն շտաբի (1948) ռազմական ակադեմիաները։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918)։ 1918-ից ծառայել է Կարմիր բանակում, խորհրդաֆիննական պատերազմում (1939-40) գլխավորել է հրետանային դիվիզիա։ «Մաներհայմի գծի» ճեղքման մարտերում ցուցաբերած ռազմավար, հմտության համար արժանացել է հերոսի կոչման։ Հայրենական պատերազմի սկզբին մասնակցել է Կիևի պաշտպանությանը: 1941-ին՝ Հվ-արևմուտքի ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, 1942-ին՝ 40-րդ բանակի հրամանատար, ապա՝ Հեռավոր արևելյան ռազմաճակատի հրետանու հրամանատար։ 1945-ին մասնակցել է ճապոնիայի ջախջախմանը։ Պատերազմից հետո եղել է հրետանու հրամանատար (1954 թ. Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու գեներալ-գնդապետ)։ 1962 թ.-ից Մ. Կալինինի անվան հրետանու ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետ: Մահացել է 1964 թվականի ապրիլի 27-ին Լենինգրադում: Թաղված է Բոգոսլավյան գերեզմանատանը։ 1940 թ.-ից Խորհրդ Միության հերոս: Պարգևատրվել է Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով։ 1965 թ. բոլոր պարգևները հանձնվել են Հրետանու, ինժեներական զորքերի և կապի կենտրոնական թանգարան։ Հայրենի գյուղում հուշարձան է կանգնեցվել, գործում է տուն-թանգարան։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am