Օսկանյան Պյոտր ՍտեփանիՕսկանյան Պյոտր Ստեփանի: Ծնվել է 1923թ. հոկտեմբերի 18-ին Վորոնեժ քաղաքում (ՌԴ): 1942թ. մայիսին զորակոչվել է զինված ուժեր: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ. նոյեմբերիցԱվարտել է կրտսեր հրամանատարների դպրոց: Մարտնչել է Դոնի և Ստալինգրադի, իսկ 1943թ. հուլիսից մինչեւ 1944թ. հունիսը` հվ.-արմ. և 3-րդ Ուկրաինա, ապա` 1-ին Բելոռուսական ռազմաճակատներում: 1944թ. հուլիսի 21-ին Արևմտյան Բուգի վրա կամուրջի անցկացման ժամանակ Զաբուժյեի գյուղի (ք. Լյուբոմլից 28 կմ հս.-արմ., Վոլինսկի մարզ, Ուկրաինա) շրջանում մի քանի ժամ սառը ջրում գիշերով վերականգնել է այն, ապահովել հետևակի անցումը: 1944թ. օգոստոսի 10-ին 29-րդ գվարդիայի առանձին սակրավորների գումարտակի սակրավոր, գվարդիայի եֆրեյտոր Օսկանյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: 1944թ. հոկտեմբերի 18-ին Վարկա քաղաքի 6 կմ հս.-արլ. (Լեհաստան) գիշերով բացել է անցուղիներ փշալարափակոցներում, գերել «լեզու» խրամատում: 1944թ. նոյեմբերի 12-ին եֆրեյտոր Օսկանյանը (նույն կազմ) պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: Պոզնանի (Լեհաստան) շրջանում 1945թ. հունվարի 28-ին ականազերծել է տանկերի եւ հետևակի ճանապարհը: Փետրվարի 4-ին հրդեհել 3 տուն զինվորներով, որոնցից 7-ին գերել է, մարտի դաշտից դուրս բերել վիրավորված հրամանատարին և 2 զինվորի: Փետրվարի 10-ին ոչնչացրել է գնդացիրը հաշվարկով, փետրվարի 21-ին` 2 կրակակետ, ծանր վիրավորվել է, բայց մարտադաշտը չի թողել: 1945թ. մայիսի 31-ին գվարդիայի կրտսեր սերժանտ Պ. Ս. Օսկանյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով: Ավագ Օսկանյանը զորացրվել է 1945թ.: Ապրել է Մոսկվայում: Մահացել է 1988թ. սեպտեմբերի 2-ին: 5 անգամ վիրավորվել է: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի  շքանշաններով, մեդալներով (այդ թվում` «Ստալինգրադի պաշտպանության համար»):

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am