Օպերացիա: Ռազմական գործողություն, ռազմական, օպերատիվ կամ ռազմավարական խնդիրներ լուծելու համար ԶՈՒ մեկ կամ մի քանի տեսակների օպերատիվ միավորումների միասնական մտահղացմամբ և պլանով իրականացված, նպատակով, ժամանակով և տեղով փոխկապակցված ու համաձայնեցված հարվածների, մարտերի, ճակատամարտերի ամբողջությունը։ Ժամանակակից օպերացիաները լինում են ցամաքային, ծովային, օդային, օդադեսանտային և հակադեսանտային։ Ըստ նպատակի՝ կարող են լինել հարձակողական կամ պաշտպանական, ըստ իրականացման ժամանակի՝ միաժամանակյա կամ հաջորդական, ըստ իրականացնող զորքերի կազմի՝ ռազմավարական, ռազմաճակատային, նավատորմի, բանակային օպերացիաներ։ Օպերացիաների խնդիրներն ու բովանդակությունը պայմանավորված են պատերազմող կողմերի ռազմաքաղաքական նպատակներով, մասնակից ուժերի կազմով և այլն։ Հարձակողական օպերացիայի բնորոշ ցուցանիշներն են նրա խորությունը, տևողությունը, հարձակման շերտի լայնությունը, զորքերի տեղաշարժման արագությունը, պաշտպանական օպերացիայի դեպքում՝ շերտի լայնությունը, պաշտպանական դասավորության խորությունը և տևականությունը։ Օպերացիայի նախապատրաստումն ու իրականացումը ռազմավարական և օպերատիվ արվեստի խնդիրներ են։

Ղարաբաղյան պատերազմի ծավալուն օպերացիաներից են Շուշիի ազատագրումը, Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի ճնշումը, ԼաչինիՄարդասիրական միջանցք») և հարակից տարածքի, Ղաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և մերձակա վայրերի, Մարտունիի շրջանի սահմանակից տափաստանային զոտու, Մարտակերտի ազատագրական, Օմարի լեռնանցքի մարտական գործողությունները։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am