Նելսոն ՍտեփանյանՍտեփանյան Նելսոն Գևորգի (ծնվել է 15 (28). 3.1913 Շուշիում -մահացել է 14.12.1944, ք. Լիեպայայի մոտ (Լատվիա)), Խորհրդային Միության կրկնակի հերոս (23.10.1942 և 06.03.1945, հետմահու), գվարդիայի փոխգնդապետ (1944)։ Ավարտել է Անդրկովկասյան ռազմաևախապատրաստական դպրոցը (1930), Բատայսկի քաղաքացիական նավատորմի օդաչուների դպրոցը (1935)։ 1935-38-ին աշխատել է օդաչու-հրահանգիչ Բատայսկում, 1938-41-ին՝ Միներալնիե Վոդիի ԽՍՀՄ քաղաքացիական օդային նավատորմի օդաչուական բարձրագույն դասընթացներում։ Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին մասնակցել է Ձապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի, Միկոլաևի պաշտպանությանը։ 1941-ի սեպտեմբերին Ստեփանյանը Բալթիական նավատորմի 8-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը։ 1942-ի աշնանը նշանակվել է էսկադրիլիայի, 1943-ին՝ 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար։ 1944-ի ապրիլին իր գրոհային ավիագնդի հետ ուղարկվել է Ղրիմ։ Աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի շրջանում մղվածՆելսոն Ստեփանյան մարտերում։ 1944-ի մայիսին մասնակցել է Ֆիննական ծովածոցում թշնամու ուժերի ոչնչացմանը, Մերձբալթիկայի ազատագրմանը։ Զոհվել է Բալթիկ ծովում (այրվող օդանավը մխրճվել է թշնամու նավախմբի մեջ)։ Մինչև 1944-ի օգոստոսի 18-ը կատարել է 239 մարտական թռիչք, խմբովին և անձամբ ջրասույզ արել 53 (անձամբ՝ 13) նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 օդանավ։

 Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և թռիչքային բարձր վարպետության համար ստացել է Բալթիկայի «մրրկահավ» պատվանունը։

 Շուշիում, Ատեփանակերտում, Երևանում կանգնեցվել են Ստեփանյանի բրոնզե կիսանդրիները, Լիեպայայում՝ հուշարձանը։ Նրա անունով են կոչվել դպրոց, փողոց, մանկապատանեկան կազմակերպություններ։

 

Գրականություն

Ով ով է. հայեր, Կենսագրական հանրագիտարան, Հատոր 2-րդ, էջ 494-495

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am