Իվան Վեքիլյանի ծննդավայրը (Կրասնիե Կոլողցի)Վեքիլյան Իվան (Վեքիլով Իվան Դավթի): Ծնվել է 1894 նոյեմբերի 24-ին, գյուղ Կրասնիե Կոլողցի (24.11(6. 12). 1894, գ. Կրասնիե Կոլոդցի (Վրաստանի Ծիթելիծղարոյի շրջան): Մահացել է 1953 թ. հունիսի 16-ին, Մոսկվայում: 1943 թ. Հուլիսի 5-ից եղել է հրե-տանու գեներալ-լեյտենանտ։ 1912 թվականին ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը, 1914թվականին Պետրոգրադի հրետանային ուսումնարանը, 1925 թվականին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն հրետանային դպրոցը, 1952 թվականին ԽԱՀՄ Զինված ուժերի Գերագույն Շտաբին կից ռազմական ակադադեմիան։ Վելիքովը, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, մասնակցել է 1914-1915-ի Սարիղամիշի ռազմագործողությանը։

 1925-1930-ին՝ հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, ապա՝ Հս. Կովկասի զինվորական օկրուգի շտաբի հրետանային ծառայության պետի տեղակալ։ Մասնակցել է Խորհրդաֆիննական պատերազմին (1939-40)։ Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին նշանակվել է Հվ-արևմտյան ուղղության հրետանու պետի, ապա՝ Կարմիր բանակի հրետանու շտաբի պետի տեղակալ։ Մասնակցել է Օդեսայի պաշտպանությանը, Ստալինգրադի ճակատամարտին, Սևաստոպոլի և այլ բնակավայրերի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Կ Ե Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմային ակադեմիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի, Բոգդան Խյմելնիցկու 1-ին աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Բ, Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am