Մուրադյան Անդրանիկ Հակոբի: Ծնվել է 1911 Գելենջիկ քաղաքում (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): 1937թ. տեղափոխվել է Երևան: Զորակոչվել է Զինված ուժեր 1941թ. հունիսի 28-ին Լենինյան Շրջանային զինկոմիսարիատի (Երևան) կողմից: Ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացներ: Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1942թ. հունվարից: Մարտնչել է Նովորոսիյսկի, Դոնի Ռոստովի, Տագանրոգի, Մարիուպոլի շրջաններում: 1943թ. օգոստոսի 27-ին ականի բեկորից վիրավորվել է ուսից և գլխից, բայց մարտի դաշտը չի թողել: 1943թ. սեպտեմբերի 26-ի գիշերը գետանցել է Դնեպրը Սոշինովկայի գյուղի (Վերխնեդնեպրովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա) մոտ և գրավել պլացդարմ: Մուրադյանի վաշտը ետ է մղել հակառակորդի 11 հարձակում, դաժան ձեռնամարտում ոչնչացրել ավելի քան 80 զինվոր և սպա, 3 օր ու գիշեր անհավասար մարտ մղել: 1943թ. հոկտեմբերի 4-ին չնայած վիրավորվելուն փոխարինել է գնդացրորդին, անձամբ ոչնչացրել 40 զինվոր: Դնեպրի հաջող գետանցման և նրա արևմտյան ափին պլացդարմի ամրապնդման, արիության և հերոսության համար 1-ին հրաձգային վաշտի հրամանատար լեյտենանտ Ա. Հ. Մուրադյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1943թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով շնորհվել է Խորհրային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը 1948թ. հանձնվել է կնոջը): Զոհվել է 1943թ. նոյեմբերի 5-ին գ. Միլորադովկայի (Բոժեդարովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ) մոտ հակառակորդի հակահարձակումը ետ մղելու ժամանակ: Հետմահու շնորհվել է ավագ լեյտենանտ կոչում: Երևանի հաստոցաշինական գործարանի բակում տեղադրված է կիսանդրին:

 

Գրականության ցանկ

«Ով ով է .Հայեր» Կենսագրական հանրագիտարան,Հատոր Բ., Երևան 2005 թ.:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am