Մովսես Գևորգի Գորգիսյան: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի ազգային հերոս, քաղաքական գործիչ, հրապարակախոս: Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին Երևանում: 1996թ. հետմահու  արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Մահացել է 1990թ. հունվարի 19-ին Երասխում, թաղված է Ծիծեռնակաբերդում (Երևան): Ավարտել է ՀՊՄԻ մշակույթի ֆակուլտետը (1984): 1986-87-ին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:  1987-ին՝ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության անդամ, «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր: 1989-ին՝ «Անկախության բանակի» հիմնադիրներից: 1989-ից հանդես է եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայաստանի անկախ պետականության վերականգնման վերաբերյալ ելույթներով ու հրապարակումներով, պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը: 1990-ին մասնակցել է Երասխի ինքնապաշտպանությանը և զոհվել: Պարգևատրվել է. ՀՀ «Հայրենիք» շքանշանով (հետմահու, 1996):

 

Գրականություն՝

Ով ով է. Հայեր, կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am