Մկրտչյան Հարություն Ռուբենի: Ծնվել է 1922թ. հոկտեմբերի 14-ին Վահրամաբերդ գյուղում (Ախուրյանի շրջան, Շիրակի մարզ, ՀՀ): 1941թ. ավարտել է երկաթուղային տեխնիկում (Լենինական): Զորակոչվել է Զինված ուժեր 1942թ. հունվարի 20-ին Լենինականի Քաղաքային զինկոմիսարիատի կողմից: Դեսանտային Մկրտչյանը մասնակցել է Մոզդոկի շրջանի մարտերին: Օրջոնիկիձեի շրջանում մղած մարտերի համար պագևատրվել է «Արիության համար» մեդալով: Նովորոսիյսկի ուղղությամբ մղած մարտերի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: 1944թ. փետրվարի 4-ին Կերչի համար մղված մարտերում ոչնչացրել է հակառակորդի գնդացրորդներին, լռեցրել կրակակետը, ինչի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: 1944թ. մայիսին Գորնայա բարձունքի մոտ (ք. Սևաստոպոլի մոտ) Մկրտչյանի ջոկը ոչնչացրել է հակառակորդի դզօտը, իսկ մայիսի 12-ի մարտում` 40 զինվոր: Գորնայա բարձունքի գրավման և Սևաստոպոլի ազատագրման համար մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար ավտոմատավորների ջոկի (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, Առանձին Առափնյա բանակ, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար, գվարդիայի ավագ սերժանտ Հ. Ռ. Մկրտչյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով  և «Ոսկե աստղ» մեդալով: Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը, Օդերի Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը: 1945թ. փետրվարի 6-ին Օդերի շրջանում վիրավորվել է: Զորացրվել է 1945թ.: 1952թ. ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատել է Էջմիածնի ավտոգրասենյակի պետ, Դօսաֆի Էջմիածնի շրջկոմի նախագահ: Պահեստազորի ինժեներ մայոր: Մահացել է 2002թ. մարտի 11-ին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար» , «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի գրավման համար» մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է .Հայեր» Կենսագրական հանրագիտարան,Հատոր Բ., Երևան 2005 թ.:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am