Միքայելյան Գեղազնիկ  Միքայելյան Գեղազնիկ Արմենակի (Չաուշ): Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին Լեռնարոտ գյուղում (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է  Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյենբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր: 1996 թ. սեպտեմբերի 20-ին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր երկրորդ, Երևան,2007 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am