Մելքոնյան Անդրանիկ (Անդրեյ) Խաչիկի: Ծնվել է 1915թ. ապրիլի 15-ին գ. Ինդյուկ (Տուապսեի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԴ):  Զորակոչվել է Զինված ուժեր 1937թ. հոկտեմբերի 15-ին Գորյաչեկլյուչյան շրջանային զինկոմիսարյատի (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ) կողմից: Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսի ազատագրմանը, խորհրդա-ֆիննական պատերազմին: Զորացրվել է 1940թ. սեպտեմբերին: Կրկին զորակոչվել է 1941թ. մայիսի 22-ին և մինչև 1942թ. մայիս ծառայել ՀԽՍՀ-ում: Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1942թ. մայիսից: Մասնակցել է Կովկասի, Ստալինգրադի, Դոնի Ռոստովի, Խարկովի, Կուրսկի, Դոնբասի, Դոնի և Դնեպրի շրջանների մարտերին: 1944թ. ապրիլի 16-17-ին Դնեստրի գետանցման ժամանակ Մելքոնյանի ջոկը 144 անգամ ռեզինե նավակով աջ ափ է փոխադրել 1.000 զինվոր, զինամթերքով 1.500 արկղ, ձախ ափ փոխադրել 100 վիրավորի հակառակորդի հրանոթային և գնդացրային անդադար կրակի տակ: Դնեպրի գետանցման մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար սակրավորների ջոկի (11-րդ գվարդիայի առանձին Սակրավորների գումարտակ, 15-րդ գվարդիայի Հրաձգային դիվիզիա, 3-րդ Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար գվարդիայի ավագ սերժանտ Ա. Խ. Մելքոնյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1944թ. սեպտեմբերի 13-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1945թ. հունվարին 15-րդ դիվիզիայի պատվիրակության կազմում եղել է ՀԽՍՀ-ում: Ավագ Մելքոնյանը զորացրվել է 1945թ. սեպտեմբերին: Ապրել է Նովոմիխայլովսկի ավանում (Տուապսեի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): Մահացել է 2003թ. դեկտեմբերի 15-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Փառքի 3-րդ և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար» մեդալով: 2006թ. մայիսի 9-ին Նովոմիխայլովսկի ավանի Լենինի փողոցի 13 տան մոտ տեղադրվել է կիսանդրի:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am