Մարտունաշեն: Գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ Գետաշենից 3 կմ արևելք՝ Կուրակ գետի աջ ափին։ Բնակչությունը՝ 860 (1987)։ Զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ուներ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում էին Ս. Աստվածածին եկեղեցին (XVIII դ.) և 2 այլ եկեղեցիների ավերակներ, շրջակայքում՝ Դոլուս, Միջին Վանք, Բրդի շինի եղցի և Երիվանք եկեղեցիների ավերակները։

 1989-ին Մարտունաշենում կազմավորվել է կամավորական աշխարհազոր (հրամանատար՝ Ս. Պողոսյան), որն «Արաբո» զորամիավորման հետ մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ 1991-ի ապրիլ-մայիսին «Օղակ» գործողության ժամանակ հակառակորդը խորհրդային ՆԳ զորքերի աջակցությամբ գրավել է գյուղը։ Բնակիչները տեղահանվել են և բնակություն հաստատել ԼՂՀ-ի և ՀՀ-ի տարբեր բնակավայրերում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am