Մարտիրոսյան Հայկ Հովհաննեսի: Ծնվել է1903 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում: 1943 թվականից եղել է խորհրդային բանակի գեներալ-մայոր։ 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի Անդրկովկասյան ռազմաքաղաքական դպրոցը, այնուհետև 1936 թ. Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և 1944 թվականին ավարտել է գերագույն շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացները: Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայում (1925-1930-ին՝ վաշտի հրամանատար, քաղղեկ, 1932-ին՝ շտաբի հետախուզության պետ), 1938-1941-ին՝ հեռավորարևելյան ռազմական օկրուգում՝ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, հրամանատար։ Հայրենական պատերազմի (1941–1945) ժամանակ եղել է 239-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանությանը, ապա՝ հարձակողական մարտերին։ 1944-ին՝ 43-րդ բանակի հրամանատարի տեղակալ, որոշ ժամանակ Հ. Մարտիրոսյանը եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ Մասնակցել է Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի մարտերին. 1946-1951-ին՝ Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Զորացրվել է 1954-ին։ Մահացել է 1995 թվականի ապրիլի 15-ին Երևանում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, Հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am