Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մարտական Ծառայության Համար Մեդալ, ԼՂՀ

 Մարտական Ծառայության Համար Մեդալ, ԼՂՀ: Պետական պարգև։ Սահմանվել է ԼՂՀ Աժ-ի 1992-ի նոյեմբերի 26-ի որոշմամբ։ Պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության պետական վարչության ծառայողները, ինչպես նաև մարտական առաջադրանքների հաջող կատարմանը, զորքերի մարտական պատրաստվածությանը նպաստող, սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած անձինք։ Պարգևատրվել է 432 մարդ (2003)։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am