Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մարտական Ծառայության Համար Մեդալ, ՀՀ

 Մարտական Ծառայության Համար Մեդալ, ՀՀ: Պետական պարգև։ Սահմանվել է ՀՀ նախագահի 1993-ի հուլիսի 26-ի որոշմամբ։ Շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։ Պարգևատրվում են ՀՀ զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք։ Պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և պետական վարչությունների կողմից։ Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Արիություն» մեդալից հետո։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am