Մարաղա: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հյուսիս՝ 430 մ բարձրության վրա։ Բնակչությունը (Մարգուշավանի հետ)՝ 4644 (1989)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Գյուղում էր Ս. Աստվածածին եկեղեցին։

1989-ի վերջին Մարաղայում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Կարապետյան), որն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, Աղդամի, Քելբաջարի, Շուշիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։

1992-ի ապրիլի 10-ին Մարաղան գնդակոծվել է, որից հետո հակառակորդի կանոնավոր բանակի զորամասերը գրավել և հրկիզել են գյուղը (տես Մարաղայի եղեռնացործություն)։ Զինադադարից հետո Մարաղայի և Մարգուշավանի (Լենինավան) բնակիչները հիմնել են Նոր Մարաղա գյուղը։

Հ. Խաչատրյան

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am