Մանուկյան Պավլիկ ՌազմիկիՄանուկյան Պավլիկ Ռազմիկի:  Ծնվել է 1964 թվականի  մարտի 3-ին Բուժական գյուղում: Հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի կապիտան (1996), Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ 1985-1987-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

 1991-1992-ին՝ «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-93-ին՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի (միաժամանակ՝ Մարտակերտ-Քելբաջար ինքնապաշտպանական շրջանի պարետ), 1993-1996-ին՝ ՊԲ հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999-ին և 2000-2002-ին՝ Շուշիի առանձնակի գումարտակի՝ թիկունքի գծով, 1999-2000-ին՝ Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատար, 2000-2001-ին՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալ, 2002-ին զորացրվել է պահեստազոր։

 1990-1991-ին    անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել է և պահվել Շուշիի բանտում, հիվանդության պատճառով ազատվել և ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

 1988-1994-ին Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբեկլուի, Ղուշչուլարի, ԼաչինիՄարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչվող դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև չեչենական գումարտակը (հրամանատար՝ Շ. Բասաև)։

 Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

 

Ա. Շահբազյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am