Մանուկյան Հակոբ Բալաբեկի: Ծնվել է 1916թ. օգոստոսի 16-ին Արմավիր քաղաքում (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): 1931թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: Զորակոչվել է զինված ուժեր 1935թ. հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքային զինկոմիսարիատի կողմից: 1937թ. ավարտել է Մյասնիկովի անվան ավիադպրոցը (Կաչինսկ): 1938թ. մասնակցել է Հասան լճի շրջանում Ճապոնիայի դեմ մարտերին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1943թ. ապրիլից 402-րդ կործանիչ ավիագնդի կազմում (265-րդ կործանիչ ավիադիվիզիա): Մասնակցել է Կուբանի մարտերին, Դոնբասի, Մելիտոպոլի, Ղրիմի, Բելառուսի ազատագրմանը: Կուբանում կատարել է 30 թռիչք, խփել 6 կործանիչ: 1944թ. փետրվարի 25-ին Սիվաշի լիմանի գետանցման մարտում խփել է 2 ինքնաթիռ: 1945թ. փետրվարի դրությամբ կատարել է 207 մարտական թռիչք, 55 օդային մարտում խփել 22 ինքնքթիռ, ինչի համար 402-րդ Կործանիչ գնդի (265-րդ Կործանիչ ավիադիվիզիա, 3-րդ Կործանիչ ավիակորպուս, 16-րդ Օդային բանակ, 1-ին Բելառուս. ռազմաճակատ) հրամանատարի օգնական կապիտան Հակոբ Մանուկյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Բեռլինի գրոհի համար պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Հայրենական մեծ պատերազմի մարտերում կատարել է 273 մարտական թռիչք, 89 օդային մարտերում խփել է 26, օդակայաններում 11 ինքնաթիռ, ոչնչացրել 179 զինվոր և սպա, 3 պահեստ, 9 զենիթային կետ, 19 ավտոմեքենա զինամթերքով, 2 շոգեքարշ, 5 վագոն: Նրա ավիաէսկադրլյայի 5 օդաչու դարձլ է Խորհրդային միության հերոս, էսկադրլյան 2000 մարտական թռիչքներում խփել է 140 ինքնաթիռ: Մինչև 1949թ. ծառայել է Գերմանիայում էսկադրիլիայի հրամանատար: 1949թ. փետրվարին մայոր Մանուկյանը զորացրվել է: Հեռակա ավարտել է Խարկովի սննդարդյունաբերության ինստիտուտ: 1950-1960թթ. ապրել է Երևանում, ապա` Խարկովում: Խարկովում աշխատել է հացի գործարանի տնօրեն: Մահացել է 1981թ. դեկտեմբերի 15-ին: Պարգևատրվել է Ալ. Նևսկու, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «Մարտական վաստակի համար» մեդալով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am