Լիսաբոնի գագաթնաժողով: Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության անդամ պետությունների բարձրագույն ժողով: Տեղի է ունեցել 1996-ի դեկտեմբերի 3-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Նպատակն էր՝ 1995-ի վերջին ստեղծված փակուղուց դուրս բերել բանակցությունները, սակայն ավելի խտացրեց ճգնաժամը՝ ընդունելով գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ, որով վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և ԼՂՀ-ին՝ վերջինիս սահմաններում, ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ էր շնորհվում: ՀՀ, լինելով միակ երկիրը, որը դեմ քվեարկեց գործող նախագահի հայտարարությանը, դրանով իսկ հայտնվեց որոշակի քաղաքական մեկուսացման մեջ: Սույն հայտարարության ընդունման անմիջական հետեանքը եղավ ադրբեջանական ու ղարաբաղյան դիրքորոշումների կարծրացումը, ուղիղ բանակցությունների դադարեցումը և Մինսկի խմբի խաղաղ գործընթացում փաստացի հետընթացի արձանագրումը:

 Լիսաբոնյան հայտարարությանը հաջորդած տրամադրությունների փոփոխությունները ստիպեցին վերանայել գործընթացի հանդեպ Մինսկի խմբի մոտեցումները և անցնել հակամարտության կարգավորման նոր տարբերակի: ԼՂ հակամարտության լուծման փուլային տարբերակը ենթադրում էր խնդիրների ե հարցերի քննարկում և համաձայնության ձեռքբերում դրանց շուրջ՝ ստեղծելով որոշակի ընդհանրական հիմք ԼՂ իրավական ու քաղաքական կարգավիճակի հանգուցային հարցին անդրադառնալու համար: Մինչդեռ փուլային կարգավորման գործընթացը ենթադրում էր որոշակի հարցերի կարգավորում (զորքերի հետքաշում ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձ, ապաշրջափակում, նախքան փորձ կարվեր լուծելու կարգավիճակի խնդիրը):

 Մինսկի խմբի բանակցային գործընթացում սկսած այս նոր փուլը կարճ կյանք ունեցավ և, փաստորեն, առավել խորացրեց փակուղային վիճակը: Համանախագահների կողմից իրականացվող մաքոքային դիվանագիտությունն անզոր եղավ որևէ կերպ մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Նրանց կողմից պարբերաբար ներկայացվող առաջարկները մերժվել են հայկական կողմից, հիմնականում այն պատճառով, որ կրկնում էին լիսաբոնյան հայտարարության դրույթները՝ դրանով իսկ կանխորոշելով ԼՂ կարգավիճակը: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց ԼՂ կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի արդյունքում երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նոր ղեկավարությունը վերագնահատելով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ որդեգրեց ԼՂ հակամարտության լուծման փաթեթային կամ համապարփակ մոտեցումը և առանց որևէ նախապայմանի  տագրվել է և վերաբնակեցվում է: բանակցությունները վերսկսելու դիրքորոշումը:

 ՀՀ որևէ կասկած չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-ի վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։ ՀՀ ճանաչում է ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը,

 ԼՂ-ն իր կարգավիճակն ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու վճռականություն

 ՀՀ-ն գիտակցում է, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է գտնեյ հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների։

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am