Լեռնավան: (Նախկինում՝ Խնածախ): Գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 12 կմ հարավ՝ 840 մ բարձրության վրա: Տարածքը՝ 1546 հա: Բնակչությունը՝ 650 (2003): Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ:

 Գյուղում են Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) և Ս. Նշան, Ս. Պանոր Նան մատուռները: 1988-ին Լեռնավանում կազմավորվել է կամավորական ջոկատ, որն առանձին, իսկ 1992-ից Ասկերանի պաշտպանական շտաբի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Լեռնավանի, Աղբուլաղի, Փրջամալի ինքնապաշտպանական և Լաչինի, Մարտակերտի, Շուշիի, Աղդամի, Քելբաջարի, Ասկերանի շրջանների ազատագրական մարտերին: Լեռնավանից հրամանատարներ են եղել Ա. Ավագյանը, Ս. Միրզոյանը: ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ս. Կաֆյանը: Զոհվել է 4 ազատամարտիկ:

 Համայնք, ներառում է ռազմական գործողություններից հետո դեռևս չբնակեցված Քյոսալար, Ջամիլլու, Ջանհասան, Յալոբա, Ջավադլար, Բաշքենդ գյուղերը:

 

Մ. Նիկողոսյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am