Լենինավան (Մարգուշավան): Քաղաքատիպ ավան ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևելք՝ Թարթառ գետի աջ ափին՝ 450 մ բարձրության վրա: Տարածքը՝ 4000 հա: Բնակչությունը՝ 4700 (1989): Լենինավանը և Մարաղան կազմել են տնտեսական և վարչական մեկ միավոր: Զբաղվել են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ: Ուներ 2 միջնակարգ դպրոց, գրադարաններ, մշակույթի տներ, կապի բաժանմունք, հիվանդանոց և այլն: 1992-ի ապրիլին հակառակորդը զավթել և ավերել է գյուղը, իսկ բնակիչները տեղահանվել են: (Տես Մարաղայի եղեռնագործություն):

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am