Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Արդյունաբերությունը

 Լեռնային Ղարաբաղ: Արդյունաբերությունը։ Հիմնական ճյուղերն են սննդի (46,5 %) և թեթև (1,5 %) արդյունաբերությունները։ Գործում են նաև շինանյութերի, փայտամշակման, էներգետիկ արդյունաբերության, կենցաղսպասարկման, կոմունալ տնտեսությունների, տրանսպորտի, կապի, առևտրի, հասարակական սննդի, հացաթխման ձեռնարկություններ։ Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը գինու և կոնյակի արտադրությունն է, որի ձեռնարկությունները (Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, Կարմիր Շուկայի, Ասկերանի գինու-կոնյակի գործարաններ) ներառված են «Արցախ-Ալկո» համակարգում։ Ստեփանակերտում գործում են նաև հացի, յուղի-պանրի, պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ձեռնարկություններ։ Թեթև արդյունաբերության առաջատարը «Ղարաբաղմետաքս» կոմբինատն էր (մինչև 1991-ը տարեկան արտադրանքը՝ 15 մլն մ2 մետաքսե գործվածք)։ Գործում են նաև գորգագործականՂարաբաղ») կարի և այլ ֆաբրիկաներ։ Ստեփանակերտում կան նաև կահույքի ֆաբրիկա, երկաթբետոնե հավաքովի շինվածքների, գաջի, կղմինդրի, երեսպատման սալիկների արտադրության փոքր ձեռնարկություններ։ Արդյունահանվում են գրանիտ, կրաքար և ավազ։ Գործում է Սարսանգի հէկը (հզորությունը՝ 50 հզ. կվտ)։

 ԼՂՀ ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 1270 կմ է (690 կմ տեղական նշանակության)։ Ճանապարհային ցանցը անբարեկարգ է։ Հիմնական ավտոճանապարհներն են. Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ, ՍտեփանակերտՄարտունիՖիզուլիՀադրութ, ՍտեփանակերտՆնգիՄարտունի, Ստեփանակերտ-Կարմիր ՇուկաՃարտարՄարտունի, ՍտեփանակերտՇուշիԳորիս։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին (169 կմ), որը Ստեփանակերտը կապում է ԼՂՀ շրջանների հետ։ Ստեփանակերտն ավտոճանապարհներով կապված է շրջկենտրոնների ու որոշ գյուղերի հետ։

 1989-1992-ին արտադրության ծավալները զգալիորեն կրճատվել են տնտեսության բոլոր ոլորտներում։ 1987-ի համեմատությամբ արտադրության ծավալները 1992-ին նվազել են 49,7, աշխատանքի արտադրողականությունը՝ 39,7 %-ով պատերազմական գործողությունների գոտում գտնվող բոլոր ձեռնարկությունները լիովին ավերվել են։

 Ներկայումս (2004) արդյունաբերության ոլորտում պետության քաղաքականությունը ուղղված է հիմնականում կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, արտադրության տեխնոլոգիական կառուցվածքի բարելավմանը, համատեղ արտադրությունների կազմակերպման ծրագրերի մշակմանը, արտադրական և վերամշակման ձեռնարկությունների ստեղծմանը։ Արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրում հատուկ տեղ է հատկացվում հանքային պաշարների արդյունահանմանը՝ պետական բաժնետիրական ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկությունների միջոցով։

Շ. Մկրտչյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am