Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կրետեի պատերազմը և հայ ազատգրական շարժումը

 Կրետեի պատերազմը և հայ ազատագրական շարժումը:Անարդյունք բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ առժամանակ կասեցրին հայ ազատագրական որոնումները: Պարսկա-օսմանյան ավերիչ պատերազմները, որ ընդգրկեցին ամբողջ XVI հարյուրամյակը և XVII դարի առաջին կեսը, նույնպես որևէ հույս չէին թողնում, թե այդ պայմաններում հնարավոր է կազմակերպել ազատագրական որևէ շարժում: Սոսկալի բացասական հետևանքներ ունեցավ մանավանդ 1604 թ. պարսից Շահ Աբաս Մեծի կազմակերպած հայ բնակչության բռնագաղթը: Շահի հրամանով Պարսկաստան բոնագաղթեցվեց Կարսից մինչև Ջուղա րնկած տարածքի ամբողջ հայ բնակչությունր` շուրջ 350 հազար մարդ: Արևելյան Հայաստանի բնակավայրերն ավերվեցին, երկիրն ամայացավ, նրա տնտեսական ու մշակութային կյանքը ծանր հարված ստացավ, ազատագրական շարժումներն առժամանակ դադարեցին: Եվ միայն XVII դ. 40-ական թվականների կեսերին դարձյալ օրակարգ մտցվեց Հայաստանի ազատագրության հարցը՝ կապված Կանդիայի (Կրետեի) պատերազմի (1645-1669) հետևանքով առաջացած քաղաքական իրադրության հետ: Միջազգային կյանքի այս նշանակալի իրադարձությունն էր, որ առաջ քաշեց Օսմանյան Թուրքիայի դեմ ձեռնարկվելիք համաքրիստոնեական խաչակրաց արշավանքի գազափարը: Ուստի պատահական չէ, որ Հռոմի կղերապետությունը, Վենետիկի հանրապետությունն ու Ֆրանսիան բազմիցս դիմումներ էին հղում Արևելքի քրիստոնյա եկեղեցիների ղեկավարներին՝ օսմանյան տիրապետության դեմ համատեղ պայքարի ելնելու առաջարկներով՝ որպես հատուցում խոստանալով պարտված Թուրքիայի ավերակների վրա կերտել ազգային անկախ քրիստոնեական պետություններ:

 Պատերազմի հենց աոաջին տարիներին Վենետիկի և Վատիկանի գործակալները քաղաքական գաղտնի բանակցություններ սկսեցին Անտիոքի հունաց պատրիարքի, ասորաց կաթողիկոսի և Սսի հայոց կաթողիկոս Խաչատուր Գ Գաղատացու հետ: Այս առումով չափազանց գործուն դեր է խաղում Հալեպի ֆրանսիական հյուպատոս Ֆրանսուա Բարոնը, որը հայերին խորհուրդ էր տալիս ակտիվ համագործակցել արևելքի քրիստոնեական մյուս ժողովուրդների հետ: Իր հերթին Խաչատուր Գաղատացին օգնության դիմումնագրեր է հղում Հռոմի Ալեքսանդր VII պապին, Վենետիկի դոժին, Ֆրանսիայի թագավորին: Հետաքրքիր է, որ 1657 թ. վերջերին Խաչատուր Գաղատացին այցելում է Կանդիա և բանակցություններ վարում Վենետիկի բանակի գլխավոր հրամանատար Ֆրանչեսկո Մարոզինիի հետ: Բանակցությունները շարունակվում են նաև հեւոագւսյում` 1668 թվականին: Ենթադրելի է, որ քաղաքական այս երկխոսությունների հիմնական նյութը պետք է լիներ Հայաստանի ազատագրության հարցը:

 Ի տարբերություն XVI դարի, հայ ազատագրական միտքը այժմ որդեգրում է նոր կողմնորոշում: Ազատագրական շարժման գործիչներն իրենց հույսը կապում են Ֆրանսիայի և հատկապես նրա «Արև-արքայի»՝ Հիացինտ Ռիգո <<Լյուդովիկոս 14-րդ>> (Լուվր, Փարիզ)Լյուդովիկոս XIV֊-ի հետ: Հատկանշական է, որ Սսի կաթողիկոս Խաչատուր Գաղատացու՝ Ֆրանսիայի թագավորին ուղղած 1663 թ. փետրվարի 12-ի դիմումնագիրը հենց այդպես էլ հավաստում էր, թե «հայերր հույս և հավատ ունեն, որ Ջեր օրհնյալ ձեռքերով պիտի կատարվի իրենց փրկությունը»: Ազատագրական շարժման այս նոր շրջադարձը պայմանավորված էր նախ՝ միջազգային կյանքում Ֆրանսիայի անբեկանելի կշռով և ապա` Արևելքում նրա վարած չափազանց գործուն հակաթուրքական քաղաքականությամբ:
 Փոփոխություն է տեղի ունենում նաև ազատագրական շարժման սոցիալական միջավայրում: Թեև եկեղեցին շարունակում էր վճռորոշ դեր խաղալ ազատագրական շարժման գաղափարախոսության մշակման բնագավառում, սակայն պայքարի գործնական կազմակերպմանը ձեռնամուխ է. լինում նաև հայ առևտրական դասը, որն այդ շրջանում արդեն կարևոր դեր էր խաղում հասարակական կյանքում:
 Հայ առևտրական բուրժուաիան (առավել հայտնի է խոջայություն անունով), որը առևտրատնտեսական շահախնդրություններով կապված էր Արևելքում լայն տարածում ունեցող ֆրանսիական կապիտալի հետ, իր երևելի ներկայացուցիչներից մեկին՝ Մուրադ (Շահմուրատ) Բաղիշեցուն 1666 թ. ուղարկում Է Ֆրանսիա; Փարիզում Մուրադ Բաղիշեցին մի քանի անգամ այցելում Է Լյուդովիկոս XIV-ին, բանակցում նրա և ազդեցիկ նախարար Ժ. Բ. Կոլբերի հետ; Մուրադ Բաղիշեցին առաջինն Էր, որ փորձեց մշակել Հայաստանի ազատագրության ծրագիր, որի համաձայն Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ժողովուրդներր պետք Է համատեղ ապստամբություն բարձրացնեին տիրապետող վարչակարգի դեմ և տապալելով այն՝ վերականգնեին ինչպես Բյուգանդական կայսրությունը, այնպես Էլ Հայկական թագավորոլթյունր: Այս ծրագրի հիմնական նախապայմանը պետք Է լիներ Ֆրանսիայի մասնակցությունը պատերազմին: Հայերը ֆրանսիական կողմնորոշումից չհրաժարվեցին անգամ Կրետեի պատերազմում Վենետիկի կրած ծանր պարտությունից հետո: Մուրադ Բաղիշեցին շարունակում Է բանակցությունները Վերսալի արքունիքի հետ: 1672 թ. նա հատուկ ուղերձով դիմում Է Լյուդովիկոս XIV-ին և նրան ներկայացնում հայերի ազատագրական ակնկալիքները: Մուրադ Բաղիշեցին Ֆրանսիայի թագավորին հավաստիացնում Է, թե Արևելքի «քրիստոնյա ժողովուրդներն այլևս չկարողանալով տանել Թուրքիայի տիրապետությունը ՝ պատրաստ են ապստամբելու: Այդ բոլոր ժողովուրդներն Էլ համոզված են, որ Ձերդ վեհափառությունր չի հապաղի ձեռնարկելու ազատագրական արշավանք, որին երկար ժամանակ մենք սպասում ենք, որպեսզի զենքր ձեոքներիս ապստամբենք` հենց որ քրիստոնեական զորքերը երևան Ձերդ վեեհափառության առաջնորդությամբ»: Հատկանշական Է, որ նույն ժամանակ (1670 թ.) ֆրանսիական գործակալ դր Լա Գուզը Երևանից Լյուդովիկոս XIV-ին դրում Է. «Հայերն իրենց ազատագրությունն ակնկալում են Ձերդ Վեհափառության հաղթական զենքից և գիտակ լինելով Ձերդ մեծությանն ու հզորությանր՝ ...Ձերդ վեհափառության մասին խոսում են միմիայն որպես իրենց ազատությունը վերականգնողի»: 
 Մի վերջին անգամ Լյուդովիկոս XIV-ի հետ բանակցություններ է վարում 1680 թ. Փարիզ ժամանած Կ. Պոլսի նախկին պատրիարք Հովհաննես Թութունջին, որը նախապես եղել էր Եթովպիայում և փորձել այդ երկիրը ևս ներգրավել հակաթուրքական պայքարի մեջ: 1683 թ. փետրվարին նա, Մուրադ Բաղիշեցու, Աողոմոն Լևոնյանի, Զաքարիա վարդապետ Սիսիանցու և Ջուզեպ Հալեպցու հետ, Վերսալի արքայական պալատում բանակցում է Ֆրանսիայի թագավորի հետ: Հայ-ֆրանսիական բանակցությունները շուտով ընդհատվում են, քանզի Ֆրանսիան 1686 թ. պատերազմներով եվրոպական մի քանի երկրների զինակցության հետ, որ հայտնի է Աուգսբուրգյան լիգա անունով, ոչ միայն հրաժարվեց Օսմանյան կայսրության դեմ խաչակրաց արշավանք ձեռնարկելու գաղափարից, այլև իր վրա վերցրեց Ավստրիայից և գերմանական այլ տերություններից Թուրքիային պաշտպանելու պարտականությունը;
 Անշուշտ, այս պարագան է թելադրել Հովհաննես Թութունջի վարդապետին գործուն մասնկցություն ունենալ «Սրբազան լիգայի» երկրների (Ավստրիա, Լեհաստան, Ռուսաստան, Վենետիկ, Մալթա) հակաթուրքական խաչակրաց արշավանքներին, որ տեղի ունեցան 1680-ական թվականների երկրորդ կեսին և ամբողջ 1690-ական թվականներին: Այդ արշավանքների հետևանքով պարտություն կրած Թուրքիան ստիպված էր կնքել Կարլովիցի հաշտության պայմանագիրը (1699 թ. հունվարի 26), որի համաձայն Ավստրիան ստացավ Հունգարիան և Տրանսիլվանիան, Վենետիկը Դալմատիան և Պելեպոնեսը, իսկ Ռուսաստանը`  Ազովը:
 Այս անգամանքը հայ ազատագրական շարժման գործիչներին ստիպեց հերթական անգամ փոխելու քաղաքական կողմնորոշումը:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 197-200
 
Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 
 
 
Հովհաննիսյան Պ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am