Կորյուն: Կորյունի մասին կենսագրական տեղեկությունները աղքատիկ ու կցկտուր են: Հեղինակի հաղորդումներից իմանում ենք, որ նա եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտը: Մի քանի ուրիշ երիտասարդնե֊րի հետ, Հայաստանում որոշ գիտելիքներ ձեռք բերելուց հետո, ուղարկվել է Բյուզանդիա՝ ուսումը շարունակելու, եկեղեցական անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու և դրանցից ամենից կարևորները հայերեն թարգմանելու համար։ Կոստանգնուպոլ֊սում նա ընկերացել է V դարի նշանավորՄեսրոպ Մաշտոց փիլիսոփա Եզնիկ Կողբացուն և Ղևոնդին։ Հունաստանում հայ երիտասարդները կատարելով տրված հանձնարարությունները վերադառնում են հայրենիք՝ իրենց հետ բերելով 431 թվականի Եփեսոսի եկեղեցական ժողովի կանոններն ու այլ գրքեր։

 Հայրենիք վերադառնալուց հետո Կորյունը, որպես կրթված ու բանիմաց անձնավորություն, շատերի նման ուղարկվում է գավառները՝ ուսուցչություն անելու։
Մեսրոպ Մաշտոցի մահվանից հետո Կորյունը մտահոգված էր նրա հիշատակը հավերժացնելու խնդրով։ Եվ երբ մի այդպիսի աշխատություն գրելու որոշակի հանձնարարություն է ստանում կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Հողոցմեցուց (440— 452), սկսում է գրի առնել Մեսրոպ Մաշտոցի կենսագրության ու գործունեության պատմությունը։
 Կորյունի աշխատությունը փոքրածավալ մի գրքույկ է՝ «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի ի Կորիւն վարդապետէ յաշակերտէ նորին» վերնագրով, որր ավելի շատ հայտնի է ուղղակի «Վարք Մաշտոցի» անունով։ Աշխատության վերնագիրն իսկ ցույց է տալիս, թե երախտապարտ աշակերտը ինչ֊պիսի սեր ու համակրանք է ունեցել Մեսրոպ Մաշտոցի ու նրա հիշատակի հանդեպ։ Կորյունն իր գրքույկը գրել ու ավարտել է Մաշտոցի մահվանից հետո, հավանաբար 443-451 թվականներին, այսինքն՝ մինչև Ավարայրի ճակատամարտն ու քաղաքական իրադարձությունների բարդացումը  Հայաստանում։
Մաշտոցի կենսագիրը կոչումով և զբաղմունքով եղել է հոգևորական և որպես այդպիսին իր աշխատությունը գրելու ժամանակ ավելի շատ անդրադարձել է իր ուսուցչի եկեղեցական ու կրոնական գործունեությանը և, ընդհակառակն, համեմատաբար քիչ է խոսել նրա կենսագրության մյուս կարևոր կողմերի մասին։ Սակայն, անկախ դրանից, Մեսրոպ Մաշտոցի մասին եղած սկզբնաղբյուրների մեջ առաջնությունը անպայման պատկանում է Կորյունի գրքին, իսկ ժամանակակից կամ հետագա հեղինակների հաղորդումները, չնչին բացառություններով միայն, նրա ասածների կրկնություններն են։
 Ինչպես ամեն մի գրավոր սկզբնաղբյուր, այնպես էլ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը կարելի է ըստ ար֊ժանավույն գնահատել, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, թե հեղինակը որոշակի ինչ ծրագիր է ունեցել և ինչպես է այն գործնականում կատարել։ Այս խնդրում ուսումնասիրողները տարակուսանքներ ունենալ չեն կարող, որովհետև Կորյունը իր գրքի հենց աոաջին տողերում որոշակիորեն հայտնում է, թե ինքը մտածում է գրել հայկական գրերի ու նրա ստեղծողի մասին:  Հեղինակը հենց սկզբից հայտնում է իր ծրագիրը։ «ԶԱսքանազեան ազգին և զՀայաստան աշխարհին զաստուածապարգեւ գրոյն, եթէ ե՛րբ և յորում ժամանակի մատակարարն֊ցաւ և որպիսի՚ արամբ այնպիսի նորոգատուր աստուածեղէն շնորհս երեւեցաւ և վասն նորին լուսաւոր վարդապետութեան և հրեշտակաբար կրօնիցն առաքինութեան զմտաւ ածելով յիշատակարանս աոանձին մատենանշան ծաղկեցուցանել»։ Պետք է ասել, որ Կորյունը մինչև վերջ հաստատ է մնացել իր նպատակադրմանը և նրա սահմաններից դուրս չի եկել։ Մեսրոպ Մաշ֊տոցի կենսագիրը կարողացել է ստեղծել մի այնպիսի աշխա֊տություն, որը թե´ ձևով և թե´ բովանդակությամբ ամբողջապես տարբերվում Է V գարի հայկական պատմագիտական մյուս երկերից: Կորյունը այդ ժամանակ համարձակորեն ոտք դրեց գրական֊ստեղծագործական այն ուղու վրա, որը կոչվում Է վարքագրություն։
 Այս բոլորից հետո, իհարկե, Կորյունի աշխատության նկատմամր պատմագիտական բնույթի ավելի ընդարձակ պահանջներ ներկայացնել չի կաբելի, որովհետև նա քաղաքական պատմության հարցերին անդրադարձել Է այնքանով, որքանով որ դրանք առնչվում Էին Մաշտոցի ու նրա գործակիցների աշխատանքների հետ։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքական պատմությունը գտնվելով հեղինակի ուսումնասիրության ոլորտից դուրս, նրա գրքում գրավել Է երկրորդական տեղ։
 Կորյունի գրքի երկրորդ հատվածը նույնպես առաջաբանի դեր Է կատարում։ Այստեղ հեղինակը Աստվածաչնչից կատարած համապատասխան մեջբերումներով հիմնավորում Է իր ձեռնարկումն այն իմաստով, որ ոչ միայն թույլատրելի Է «գրով նշանակել զվարս արանցն կատարելոց», այլև այդ անհրաժեշտ Է, որպեսզի այգ «կատարյալ» մարդիկ «և հոգևոր, և֊ մարմնավոր փայլով փայլեն»։
 Մ. Աբեղյանը միանգամայն ճիշտ Է նկատում, որ Մաշտոցի կենսագրի` իր մեծ ուսուցչի մասին արած դրվատանքի խոսքերն ու դրանք Աստվածաշնչի հեղինակավոր մեջբերումներով հաստատելը ոչ թե հեղինակի անձնական զգացմունքներն արտահայտելու համար Էր, այլ ուղղված ֊Էր Մեսրոպ Մաշտոցի և նրա հետևորդների թշնամիների դեմ, այսինքն՝ հայ եկեղեցականների հետադիմական թևի ներկայացուցիչների դեմ, որոնց գործունեությունը նույնիսկ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կենդանության օրոք շատ զգալի Էր: Ուրեմն, Կորյունը Մեսրոպին որպես կրոնավորի բարձրացնելով, աշակերտական ակնածանքից բացի, ունեցել Է շատ ավելի կարևոր նպատակներ. Նա հայոց եկեղեցու և մտավորականության նահապետին առաքյալների և նույնիսկ Հիսուսի հետևորդ համարելով ու նրան ներկայացնելով որպես ժամանակի ամենահե֊ղինակավոր անձնավորություն, որին նա լիուլի արժանի Էր,՝ աշխատում Էր կոծկել թշնամիների բերանը և հայոց դավանանքը զերծ պահել օտար, հատկապես ասորական եկեղեցու ազդեցություններից։ Այստեղից կարծեք պարզվում Է նաև այն  հարցը, թե ինչու է Կորյունն իր գրքում ավելի շատ խոսել Մեսրոպ Մաշտոցի եկեղեցական գործունեության մասին։
 Կորյունն իր գրքի երրորդ հատվածից անցնում է բուն նյութին և սկսում է պատմել Մեսրոպ Մաշտոցի ծննդյան ու գործունեության մասին։ Մենք Կորյունի գրքից իմանում ենք, որ Մեսրոպ Մաշտոցը որպես կրթված, գրագետ ու զինվորա-կան գործի մեջ հմուտ երիտասարդ, պաշտոնավարել է հայոց Արշակունիների պալատում, հետո դարձել է հոգևորական ու շրջագայել Հայաստանի մի քանի գավառներում, ապա կաթողիկոսի ու թագավորի հանձնարարությամբ մեկնել Միջագետք՝ հայկական տառերը հորինելու համար: Եդեսիայում նրան հաջողվում է լուծել այդ մեծ ու դժվարին խնդիրը և վերադառնալ հայրենիք։ Մեսրոպ Մաշտոցի վարքագիրը այնուհետև պատմում է, թե ինչպիսի հանդիսավորությամբ են ընդունել Մաշտո֊ցին, ինչպես է նա անդադրում շրջագայել Հայաստանի արևելյան ու արևմտյան հատվածներում, կամքի անհողդողդ հաստատակամությամբ ինչպիսի դժվարություններ է հաղթահարել երկրի երկու մասերում դպրոցներ բանալու և հայ մանուկներին իր՝ արտասահմանում կրթություն ստացած առաջադեմ աշակերտների ձեռքով գրագիտությանը հաղորդակից դարձնելու համար։ Կորյունի գրքում Մեսրոպ Մաշտոցը հանդես է գալիս որպես մի ոչ սովորական անձնավորություն, որն օժտված է եղել անսպառ եռանդով և մեծ հեղինակությամբ, որի համբավը արդեն դուրս էր եկել Հայաստանի սահմաններից ու տարածվել նաև հարևան երկրներում։ Նրան հարգել ու մեծարել են Աղվանքում ու Վրաստանում և հրավիրել օգնելու վրացական ու աղվանական գրերի ստեղծման գործին։ Այս փաստը մեկ անգամ ևս հավաստում է հայ և վրացի ժողովուրդների մշակութային համագործակցությունը պատմական անցյալում։
 Կորյունի երկը բավականին նյութ է պարունակում բորբորիտների աղանդավորական շարժման մասին, որը, ինչպես պաամիչն է վկայում, ընդգրկելով Արևելյան ու Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ, լուրջ մտահոգություն էր պատճառում ինչպես հայկական, այնպես էլ բյուզանդական եկեղեցիներին։
Մեսրոպ Մաշտոց, Կորյուն«Վարք Մաշտոցի» աշխատությունն ավարտվում է Մեսրոպ Մաշտոցի մահվան և Օշականում թաղվելու մանրամասն նկարագրությամբ։ Կորյունը թեև ժամանակագրության վրա քիչ է ուշադրություն դարձնում, բայց մեծ մասամբ տալիս է ճշգրտված թվականներ, եթե չհաշվենք, աոանձին վրիպումներն ու սխալները, որոնք միգուցե կատարվել են ուշ ժամանակների արտագրողների մեղքով։ Մեր այս հեղինակի լեզուն ճոռոմ է ու ավելորդություններով, բարդություններով խճողված։
 Կորյունի աշխատությունը հրատարակվել է մի քանի անգամ: Գիտահամեմատական լավագույն հրատարակությունը համարվում է 1941 թվականին Երևանում լույս տեսածը, որը կատարել է Մ. Աբեղյանը։ Կորյունի երկը թարգմանվել է նաև աշխարհաբար, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am