Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ.)

 Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ.): Լևոն II-ը (1187-1219) գահակալման առաջին երեք տարիներին հարկադրված եղավ պայքարել շրջակա մահմեղական ցեղերի ոտնձգությունների դեմ: 1187 թ. գարնանը Սսի մոտ, Ռավինի դաշտում, նա գլխովին ջախջախեց Կիլիկիա ներխուժած թուրքմենական վաչկատուն ցեղերին, իսկ 1188 թ. աշնանր հարավարևելյան սահմաններից ետ մղեց Եգիպտոսի սուլթանության գորքերը: Այնուհետև զենքն ուղղելով դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք՝ 1189-1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից ազատագրեց Պռականա, Սելևկիա և Ատալիա բերդաքաղաքները, Կիլիկյան Հայաստանին միավորեց Իսավրիա երկրամասը, ինչպես նաև Լիկաոնիա և Պամփիլիա երկրամասերի զգայի մասը: Խաչակրաց երրորդ արշավանքին (1189-1193) ենթարկված կայսրությունր և սուլթանությունր հարկադրված եղան հաշտվել այդ կորուստների հետ:

 1190 թ. մայիսին խաչակրաց զորքերր Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի առաջնորդությամբ Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի դիմաց, Կալիկադնոս գետի աջ ափին: Կայսրը դիմեց Լևոն II-ի նյութական և ռազմական աջակցությանը փոխարենը խոստանալով նրան օծել Հայոց թագավոր: Հայկական պատվիրակությունը բարեկամաբար դիմավորեց Ֆրիդրիխ I կայսրին և բավարար քանակությամբ պարեն հասցրեց խաչակրաց սովյալ զորքերին: Հունիսի սկզբին հայկական մի նոր պատվիրակություն` Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, ժամանեց Սելևկիա, որպեսգի կայսրին ուղեկցի Տարսոն՝ Լևոն II-ի թագադրման արարողությունն իրագործելու համար: Սակայն Կալիկադնոսի գետանցման ժամանակ Ֆրիդրիխ 1-ը մահացու վիրավորվեց և հունիսի 10-ին վախճանվեց: Այնուհետև տարիներ շարունակ ձգձգվեց Լևոն II-ի թագադրման արարոդությունը:

 1193 թ. գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինր խոշոր ուժերով ներխուժեց Կիլիկիա` այն նվաճելու և Հայոց Մեծ իշխանությունը վերացնելու մտադրությամբ: Բայց սահմանային Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը հանկարծամահ եղավ, խափանվեց և նրա արշավանքը: Նույն թվականին Լևոն II-ը կալանավորեց Եգիպտոսի սուլթանոլթյանը համագործակցող Անտիոքի դքսին՝ Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերագահությունը և հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնությունից: Այդ պայմանագիրն ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Ռուբեն III-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ, որոնցից ծնված զավակր ժառանգելու էր Անտիոքի դքսության գահը:
 1196 թ. կազմակերպված Խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ Գերմանիայի Հայնրիխ VI կայսրը Լևոն II-ի թագաշնորհումը հանձնարարեց իր կանցլեր Կոնրադ Կվերֆոլրտեցուն և Մայնցի արքեպիսկոպոս  Ս. Սարինայի ծիրանավոր կարդինալ Կոնրադ Վիտտելբախին: Նույն թվականին Լևոն II-ի թագը շտապեպ ճանաչել նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսոս III Անգելոսը: 1198 թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում Լևոն II-ր հայկական և լատինական ծեսերով օծվեց «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավրիոյ»: Ժամանակակիցները Լևոն II-ի թագադրությունը գնահատում են որպես համազգային մեծագույն քաղաքական իրադարձություն, հնամենի հայոց թագավորության վերականգնում;
 Ձգտելով ստեղծել կենտրոնացված ու կայուն միապետություն՝ Լևոն II-ր պատմեց և հնազանդեցրեց ներհակ իշխանապետներին, մասնավորապես՝ Լամրրոնի տեր Հեթումյաններին, իսկ կաթողիկոսական աթոռին դրեց իր համախոհ հոզևորականներին; Այնուհետև նա հետևողական պայքար ծավալեց իր վասալ Անտիոքի դքսության գահը ժառանգելու համար: 1209 թ. Լևոն II-ր հրապարակավ որդեգրեց Անտիոքի գահակալ Ռայմոնդի և Ռուբեն III-ի դուստր Ալիսի որդի Ռուբեն-Ռայմոնդին և նրան հռչակեց հայոց գահաժառանգ: Հայոց արքայի դիվանագիտական ջանքերով 1210 թ. Ռուբեն-Ռայմոնդի իրավասությունր Հայոց և Անտիոքի միացյալ գահի նկատմամբ ճանաչեցին նաև Գերմանիայի Կայսր Օթոն IV-ը և Հռոմի Իննոկենտիոս Գ պապը: 1211 թ. Օթոն IV-ի ուղարկած թագով Ռոլբեն-Ռայմոնդը հանղիսավորությամբ օծվեց Լևոն II-ի գահաժառանգ: Այդ ճկուն քայլով Լևոն II-ր փորձում էր հիմնել քրիստոնյա միացյալ և հզոր պետություն, շահել արևմուտքի պետությունների համագործակցությունր և համատեղ ուժերով դիմակայել մահմեդական ընդհանուր թշնամիներին: Սակայն մի քանի տարի անց նա խիստ հիասթափվեց ապաշնորհ ու ամբարտավան վարքի տեր Ռուբեն-Ռայմոնդից և նրան զրկեց Հայոց գահը ժառանգելու իրավունքից:
 1218 թ. Լևոն II-ը Տարսոնում հյուրընկալեց Խաչակրաց հինգերորդ արշավանքի առաջնորդ, Հունգարիայի թագավոր Անդրաչ II-ին, նրա հետ կնքեց բարեկամության և փոխօգնության դաշնագիր: Պայմանագրի կետերից մեկի համաձայն Լևոն II-ի դուստր Զապելը կնության էր տրվելու Անդրաչ II-ի hամանուն որդուն, որը պիտի ժամաներ Կիլիկյան Հայաստան՝ կրթությունն ու դաստիարակությունն այնտեղ շարունակելու hամար: Բայց հանգամանքների բերումով Հունգարիայի արքայազնը հրաժարվեց հայոց գահից:
 1219 թ. մայիսի 1-ին իր մահկանացուն կնքեց 72-ամյա Լևոն II Մեծագործը, որի մարմինն ամփոփվեց Սսի Ս. էջմիածին եկեղեցում, իսկ սիրտը՝ Ակների վանքում: Մինչ այղ նա Հայոց թագավորության և մանկահասակ գահաժառանգ Զապելի խնամակալներ (պայլեր) էր նշանակել սպարապետ Կոստանդին Հեթումյանին, ազդեցիկ իշխան Ատանին ու Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: Լևոն II-ի մահից հետո Ռուբեն-Ռայմոնդը որոշ հայ իշխանների համագործակցությամբ փորձեց հաստատվել հայոց գահին, սակայն ձերբակալվեց և նետվեց բանտ: Նույն բախտին արժանացավ նաև հայ իշխանների համաձայնությամբ հայոց գահին բազմած Ֆիլիպը (1222-1225)`Բոհեմունդ IV֊ի որդին:
 Կոստանդին պայլր 1226 թ. իշխանական խորհրղի համաձայնությամբ Զապելի հետ պսակեց իր որդի Հեթումին և նրան հռչակեց Կիլիկիայի Հայոց թագավոր: Հեթում I-ի գահակալման տարիներին (1226-1269) պետության կառավարման մի շարք կարևոր գործակալություններ վարում էին Հեթումյան տոհմի ներկայացուցիչները: Այսպես, Կոստանդինը կարգվեց թագավորահայր, նրա որդիներից Սմբատը՝ սպարապետ (գունդստաբլ), Լևոնը՝ բանակի սպառազինման ու մատակարարման հրամանատար (մարաջախտ), Օշինը՝ պայլ, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և ՛հրազարկի վանահայր, Հեթում I-ի քեոի Կոստանդինին հանձնարարվեց թագադրության պաշտոնր և այլն:
 1240-ական թթ. մոնղոլ-թաթարական հորդաները ներխուժեցին Փոքր Ասիա և սպառնալից դարձան նաև Կիլիկյան Հայաստանի համար: Նրանց կողմից Կիլիկիայի նվաճման վտանգը կանխելու նպատակով 1248 թ. Սմբատ Սպարապետր, իսկ 1254 թ` Հեթում I-ը մեկնեցին Կարակորում և Մոնղոլիայի Մեծ խանի հետ կնքեցին բարեկամության և փոխօգնության պայմանագիր: Մոնղոլները երաշխավորում էին Հայոց թագավորության սահմանների անխախտելիությունը, պարտավորվում ռազմական օգնություն ցույց տալ շրջակա մահմեդական պետությունների հարձակումների ժամանակ: Մոնղոլական տիրակալության մեջ հայ առևտրականներին շնորհվեց արտոնյալ կարգավիճակ, որոշ չափով թեթևացվեց մայր Հայաստանից գանձվող հարկերը: Իր հերթին, Հայոց թագավորությունը պարտավորվում էր օգնել մոնղոլներին՝ Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ:
 Հայ-մոնղոլական պայմանագիրր մինչև XIII գարի վերջը նչանակալից դեր խաղաց դրացի մահմեդական պետությունների դեմ հայերի մղած պայքարում:
 1256 թ. Հեթում 1-ը իր 20-ամյա որդի Լևոնին ձեռնադրեց «ձիավոր ասպետ» և հռչակեց թագաժառանգ: Հաղթահարվեցին ներքին երկպառակություններր, մտերմիկ հարաբերություններ հաստատվեցին Լամբրոնի բերդատեր իշխան Հեթումի հետ, որի դուստր Կեռանը 1162 թ. կնության տրվեց արքայազն Լևոնին: Բայց ևրկրի խաղաղ կյանքր խաթարվեց 1266 թ. ամռանը, երբ 30 հազարանոց զորաբանակով Կիլիկիա ներխուժեց Եգիպտոսի սուլթան Բիբարսը, որին միացավ նաև Հալեպի ամիրայության 15 հազարանոց զորքը: Հեթում I-ը դիմեց դաշնակից մոնղոլների ռազմական օգնությանը և զբաղվեց հիմնական ուժերի զորահավաքով: Հեթում I-ի որդիներ Լևոնը և Թորոսը 15 հազարանոց զորամասով շտապեցին կանխել թշնամու առաջ֊ խաղացումը: Օգոստոսի 23-ին Սև լեռների շրջանում, Մառի կոչվող լեռնանցքում, տեղի ունեցած ճակատամարտում հայկական զորամասը պարտվեց, Թորոսր զոհվեց, իսկ Լևոնը գերևարվեց: Գերևարվեց նաև շուրջ 40 հազար հայ: Այնուհետև սուլթանն ավարի մատնեց և ավերեց բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Սիս մայրաքաղաքը:
 1268 թ. հուլիսին Հեթում I-ը մի քանի սահմանային բերդերի զիջման գնով հաշտություն կնքեց Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատված Լևոնին Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում 1269 թ. օծեց թագավոր, իսկ ինքը կրոնավորության մտավ Դրազարկի վանքում և նույն տարում մահացավ
 Լևոն III-ը (1269-1289) գահակալման սկզբնական խաղաղ ժամանակաշրջանում նպաստեց երկրի տնտեսության զարգացմանը, հովանավորեց հայ մշակույթի գործիչներին ու գիտնականներին, Կեռան թագռւհու հետ կազմակերպեց ընտիր և հազ- վագյուտ ձեռագրերի հավաքման և ընդօրինակման գորձերը: Այգ ամենի համար նա մեծարվեց «Գրասեր» պատվանունով:
 Լևոն III-ի կառուցողական ձեռնարկերն րնդմիջվեցին 1275 թ. Եգիպտոսի սուլթանության նոր ներխուժմամբ: Սիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թեև Սմբատ Սպարապետի գլխավորությամբ հաղթանակր շահեցին հայկական զորքերր, բայց կռիվներր փոփոխակի հաջողություններով շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ: 1285 թ. Լևոն III-ր Եգիպտոսի սուլթանի հետ ստորագրեց 10-ամյա խաղաղության պայմանագիր, որով կողմերը փոխանակեցին գերիներին, վաճառականներին շնորհվեց ազատ առևտրի իրավունք:
 Լևոն III-ի հաջորդները, մասնավորապես՝ Հեթում II-ը (1289-1301), Լևոն IV-ը (1301-1308), Օշինը (1308-1320) և Լևոն V-ը (1320-1342), ենթարկվելով վերստին հզորացած Եգիտոսի սուլթանության և նրա մահմեդական դաշնակիցների հարձակումներին, սկսեցին ապարդյուն օգնություն աղերսել Հռոմի պապից և Արևմուտքի քրիստոնյա պետություններից: XIV դարում արտաքին թշնամիների հաճախակի հարձակումների և ներքին գժտությունների սրման հետևանքով խիստ թուլացավ Կիլիկիայի Հայոց թագավորության դիմադրողականությունր: Ծանր հետևանքներ ունեցավ հատկապես 1308 թ. Անազզարբա քաղաքում մոնղոլների ձեռքով Լևոն IV թագավորի և նրան ուղեկցող 40 հայ ականավոր իշխանների սրատումը, որով վերջ դրվեց հայ -մոնղոլական համագործակցությանը: Եգիպտոսի սուլթանությունը քայլ առ քայլ զավթեց Կիլիկյան Հայաստանի զգալի մասը, ավերեց բազմաթիվ բնակավայրեր և հայ բնակչությանը մղեց արտագաղթերի: Կոստանդին IV (1345-1365) և Կոստանդին V (1363-1373) թագավորների գործադրած համառ ջանքերր նույնպես չհաղթահարեցին սրված քաղաքական ճգնաժամը: Եգիպտոսի սուլթանության և նրան միացած մահմեդական այլ պետությունների որքերր 1375 թ. նվաճեցին Կիլիկյան Հայաստանր, գրավեցին Սիս մայրաքաղաքը և գերևարեցին Լևոն VI Լուսինյան արքային (1373-1375): Դրանով վերջ դրվեց Հայոց վերջին թագավորությանը Կիլիկիայում:
 1375-1424 թթ. երկրի կառավարումն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդին զորավարը (Կոստանդին IV թագավորի թոռը) փորձեց վերականգնել թագավորությունր, բայց չհասավ նպատակին: Այնուհետև որոշ հայ իշխանական տներ, ամրանալով լեռնային շրջաններում, ինչպես նաև Ուլնիա (Զեյթուն), Հաճն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում, իրենց կիսանկախ գո֊յությունը պահպանեցին մինչև XIX դարը: 1441 թ. Հայոց կաթողիկոսական աթոոը Սսից տեղափոխվեց Վաղարշապատ, որից հետո Սսի աթոռը կորցրեց իր րնդհանրական իրավասությունը: 1487 թ. Կիլիկյան Հայաստանր նվաճեցին օսմանյան թուրքերը: 
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 120-126

 
 
 Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

Ա. Հովհաննիսյան, Կիլիկյայի հյկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները, ԵՊՀ հրատ., Երևան, 2008 թ.

 
 
 

Կատվալյան Մ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am