Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կիլիկյան Հայաստանը իշխանապետության ժամանակաշրջանում (1080-1198 թթ.)

 Կիլիկյան Հայաստանը իշխանապետության ժամանակաշրջանում (1080-1198 թթ.):Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնաղրումը Կիլիկիայում արդյունք էր այն տևական պայքարի, որ հայերր մղեցին սելջուկյան թուրքերի, Բյուզանդիայի և խաչակիր ասպետների դեմ XI դարի վերջին քառորդին և XII դարի առաջին կեսին: Ռուբինյանների ռազմական հաջողություններր գերազանցապես պայմանավորված էին Կիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռությամբ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով:

 1079 թ. բյուզանդացիների ձեռքով աքսորյալ հայոց թագավոր Գագիկ II Բագրատունու դավադրական սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թ. թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց Ռուբեն I (1080-1095) անունով:

 Հայոց Մեծ իշխան Կոստանդին 1-ը (1095-1100) հոր՝ Ռուբեն I-ի աճյունն ամփոփեց իր հիմնադրած Կաստալոնի վանքում և ժառանգեց նրա գահը: Հայրը նրան թողել էր կայուն և հզորացող իշխանություն: Իր կարճատև գահակալման տարիներին Կոստանդին I-ը սելջուկյան թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ. հիմնովին վերակառուցեց Վահկա բերդր և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը: 1098-1099 թթ. նա օգնեց խաչակիր ասպետներին՝ Եդեսիայի, Անտիոքի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով: Կոստանդին 1-ը դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին, փոխօգնության դաշինք կնքեց նրա հետ: Կոստանդին I-ի աճյունը նույնպես ամփոփվել է Կաստալոնի վանքում:

 Կոստանդին I-ին հաջորդեց որդին՝ Թորոս 1-ը (1100-1129); 1104 թ. նա պարտության մաանեց բյուգանդական զորքերին, աատագրեց Սիս և Անազարբա քաղաքներր, իր իշխանապետությանը միացրեց հայաբնակ դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ. Թորոս I-ը հայ իշխան Վասիլի աջակցությամբ Բերդուս բերդաքաղաքի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերր և ամրապնդեց երկրի հյուսիսային սահմանները; Իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին II-ին և դաշնակցեց նրան՝ րնդդեմ մահմեդական ամիրայությունների: 1111 թ. Թորոս 1-ը մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որդիներին, որոնք նենգաբար սպանել էին Գազիկ II արքային, բռնագրավեց նրանց կալվածները և Կիզիստրա բերդը: Նա Անագարբա քաղաքում կառուցեց ապարանքներ, Ս. Զորավարաց եկեղեցին: Սսի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք դարձան մշակույթի և ուսման խոշոր կենտրոններ: Թորոս I-ի աճյունն ամփոփվեց Դ՚րազարկի վանքում, որն այնուհետե դարձավ Ռուբինյանների տոհմական դամբարանր:
 Թորոս I-ին հաջորդեց նրա կրտսեր եղրայր Լևոն I-ը (1129- 1137), որի գահակալման առածին տարում հյուսիս-արևելքից Կիլիկիա ներխուժեցին Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերր, իսկ հարավ-արևելքից՝ խաչակիր ասպետները: Սակայն Լևոն I-ը, խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի և խաչակիրների միջև եղած հակասությունները, առանձին֊-առանձին ջախջախեց նրանց և արտաքսեց երկրից: 1132 թ. Լևոն I-ը բյուգանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն և այլ քաղաքներով: 1135-1136 թթ. նա իր քրոջորդու՝ Եդեսիայի կառավարիչ Ջոսլինի և Հալեպի Զանգի ամիրայի դաշնակցությամբ հաղթական կռիվներ մղեց Անտիռքի դքսության և Երուսաղեմի թագավորության դեմ, ընդլայնեց հայկական իշխանապետության սահմանները դեպի հարավ-արևելք: Զարգացնելով իր ռազմական հաջոզություններր՝ Լևոն I-ը Դ՚աշտային Կիլիկիան լիովին ազատագրեց բյուզանդացիներից, հասավ քարուտ Կիլիկիա և պաշարեց Սելևկիա բերդաքաղաքը: Բյուգանդական կայսրությունը զրկվեց ոչ միայն Կիլիկիայում ունեցած իր տիրույթներից, այլև ցամաքային ուղիով Ասորիքին կապվելու հնարավորությունից: 
 1137 թ. գարնանը Հովհաննես II Կոմնենոս կայսրը Հայոց իչխանապետությունը կործանելու և արևելքում կորցրած տիրույթներր վերանվաճելու ծրագրով ներխուժեց Կիլիկիա: Հայկական զորքերը Լևոն I-ի գլխավորությամբ հարկադրված եղան դադարեցնել Սելևկիայի պաշարումը, ամրանալ Վահկա բերդում և Անազարբա քաղաքում, համառ մարտեր մղել թշնամու գերակշիռ ուժերի դեմ: 35-օրյա հերոսական պաշտպանությունից հետո Լևոն 1-ը ճեղքեց թշնամու պաշարման օղակր և դուրս եկավ Անազարբայից, բայց շուտով րնկավ նոր շրջապատման մեջ և անձնատուր եղավ: կայսրը նրան, կնոջը, նաև Ռուբեն և Թորոս որդիներին շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս: Լևոն I-ի մյուս երկու որդիները՝ Սւոեփանեն և Մլեհը զերծ մնացին գերևարումից, քանի որ ապաստանել էին իրենց ազգականի՝ Եդեսիայի կոմս Ջոսլին II-ի մոտ:
 Բյուզանդական զորքերն այնուհետև համառ կռիվներից հետո գրավեցին նաև Վահկա բերդր, որի պաշտպանությունը գլխավորում էր Կոստանդին սպարապետը: 1137 թ. րնթացքում Բյուղանզիան լիովին ռազմակալեց Կիլիկյան Հայաստանը, որի քաղաքներում և բերդերում զետեղեց 20 հազար զինվոր: 1138 թ. Լեռնային Կիլիկիայի մի զգալի հատվածր զավթեցին Դանիչմանյան թուրքերը, իսկ 1140 թ.` Իկոնիայի սուլթանությունը:
 1139 թ. Կոստանդնուսլոլսում խոշտանգումներից մահացավ Ռուբենը, իսկ 1141 թ. վախճանվեց նաև Լևոն I-ը: Նրա մյուս որդուն՝ Թորոսին, հաջողվեց փախչել գերությու նից և 1145 թ. ժամանել Կիլիկիա ու հռչակվել Հայոց Մեծ իչխան (1145-1169): Նա աստիճանաբար իր շուրջը համախմբեց հայրենասեր ուժերին և եղբայրներ Ատեփանեի ու Մլեհի եռանդուն համագործակցությամբ ձեռնամուխ եղավ Կիլիկյան Հայաստանի ազատագրմանը: Ազատագրական մարտերը ծավալվեցին հատկապես 1147-1148 թթ., երբ արդեն սկսվել էր Խաչակրաց երկրորդ արշավանքը, իսկ Բյուզանդիան, զբաղված լինելով Սիկիլիայի նորմանների և սերբերի դեմ պատերազմներով, չէր կարող նոր ուժեր կենտրոնացնել Թորոս II-ի դեմ: 1147-1151 թթ. սելջուկյան թուրքերի և բյուզանդացիների դեմ ձեռնարկած մարտերում հայկական զորքերն ազատագրեցին Կիլիկիայի Լեռնային և Դաշտային մասերը, լայնածավալ մի շարք ուրիշ տարածքներ՝ Ամուտա, Վահկա, Սիմանկլա, Առյուծբերդ, Անազարբա, Մամեստիա, Թիլ Համտուն բերդերով ու քաղաքներով հանդերձ, ձերբակալեցին Կիլիկիայում բյուզանդացի կառավարիչ նշանակված Թովմաս դքսին:
 1151 թ. աշնանը  խոշոր ուժերով Կիլիկիա ներխուժեց Անդրոնիկոս Կոմնենոսը: Նա 12 հազարանոց զորաբանակով պաշարեց Մամեստիա բերղաքաղաքր, որտեղ պաշտպանական դիրքեր էին գրավել հայկական զորքերր՝ Թորոս II-ի գլխավորությամբ: Անդրոնիկոս Կոմնենոսի զորքերին միացել էին նաև բյու֊զանդամետ մի շարք հայ իշխաններ՝ Լամբրոնի տեր Օշին Հեթումյանը, Պապեռոնի տեր Սմբատ Հեթումյանր, Բարձրբերդի տեր Վասիլը և նրա եղբայրը՝ Պառականի տեր Տիդրանը, ինչպես նաև Ասկուռասի տեր Նաթանիլյանը: Չնայած բյուզանզական ուժերի գերազանցությանը՝ Թորոս II-ը վաղ լուսաբացին, հորդառատ անձրևի ժամանակ, անսպասելիորեն դուրս եկավ բերդաքաղաքից և ուժգին գրոհով հարվածելով՝ Խուճապի մատնևց թշնամուն ու ջախջախեց նրան; Անդրոնիկոս Կոմնենոսը լքեց մարտադաշտը և ճողոպրեց Անտիոք: Մամևստիայի ճակատամարտում բյուզանգացիները կորցրին երեք հազար մարտիկ, գերի ընկան մեծաթիվ զինվորներ ու զորահրամանատարներ, որոնք զինաթափվեցին և ազատ արձակվեցին ղրամական խոշոր փրկագնով: Մարտադաշտում սպանվեց Պապեռոնի տեր Ամբատը, գերևարված մյուս հայ իշխանները նույնպես ազատվեցին դրամական փրկագին վճարելով և Լամբրոնի տեր Օշինի Հեթում որդուն պատանդ թողնելով:
 1153-1154 թթ. Թորոս II-ը հակահարված հասցրեց Բյուզանդիայի դրդմամբ Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթան Մասուդի զորքերին: Իսկ Թորոս II-ի եղբայր Ստեփանեն, Տաճարական խաչակիր ասպետների զինակցությամբ, Ասորվոց դրունք լեռնանցքում շրջապատեց և գլխովին ոչնչացրեց սելջուկյան զորապետ Յաղուբի զորախումբը: 1155 թ. Իկոնիայի նոր սուլթան Կլիջ Արսլան II-ր հարկադրված եղավ դադարեցնել հակամարտություններր և Թորոս II-ի հետ կնքել հաշտության պայմանագիր:
 1158 թ. աշնանր բյուգանդական 50 հաղարանոց զորաբանակը` Մանվել Կոմնենոս կայսեր գլխավորությամբ, ռազմակալեց Դաշտային Կիլիկիան: Խուսափելով թշնամու գերակշիռ ուժերի դեմ բաց ճակատամարտից՝ Թորոս II-ի գորքերր դիրքավորվեցին Կիլիկյան Տավրոսի դժվարամատույց լեոնաբազուկներում: Բայց շուտով Երուսաղեմի թագավոր Բոլդուին III-ի միջնորդությամբ կայսրը հաշտվեց Թորոս II-ի հետ, ճանաչեց նրա ինքնիշխանությունր:
 1162 թ. Բյուզանդական կայսրությունը վերստին զավթեց Դաշտային Կիլիկիան և այնտեղ կառավարիչ նշանակեց Անդրոնիկոս Ֆերրենոսին, որր խաբեությամբ Ստեփանեին հրավիրեց Համուս բերդը և նենգորեն սպանեց: Թորոս II-ր և Մլեհր Դաշտային Կիլիկիան ազատագրելու և իրենց եղբոր վրեժբ լուծելու վճռականությամբ դիմեցին հակահարձակման, ջախջախեցին բյուզանդացիներին և ետ գրավեցին Տարսոն քաղաքից մինչև Թիլ Համդուն րնկած տարածքները:
 1165 թ. Թորոս II-ր բյուզանդացիներին դուրս մղեց ամբողջ Քարուտ Կիլիկիայից և սահմանակից Իսավրիա երկրամասից: Այնուհետև նա պաշարեց Լամբրոն բերդը և փորձեց ընկճել վերստին րմբոստացած Օշին իշխանին: Ներսես Շնորհալու միջնորդությամբ շուտով կոդմերը հաշտվեցին՝ Օշինի հնազանդության պայմանով: Նույն թվականին Թորոս II-ի դեմ րմբոստացավ Մլեհը, որը դժգոհ էր եղբոր վարած արտաքին քաղաքականությունից: Այդ պատճառով Թորոս II-ը Մլեհին նախ բանտարկեց, ապա արտաքսեց երկրից: Մլեհը ռազմական ծառայության մտավ Մոսուլի և Հալեպի աթաբեկ Նուր ադ-Դինի զորաբանակում՝ փոխարենն ավատ ստանալով Կիլիկիային հարավ-արևելքից սահմանակից Կուրիս բերդաքաղաքր՝ համանուն գավառով:
 1166-1167 թթ. Թորոս II-ը հաջողությամբ ետ մղեց Բյուզանդիայի նոր հարձակումներր, խափանեց նրա զավթողական փորձերը և ամրապնղեց Հայոց իշխանապետության սահմանները: 1168 թ. նա մտավ վանք և դարձավ կրոնավոր, իսկ գահը Թովմաս պայլի խնամակալությամբ թողեց իր անչափահաս որդի Ռուբեն II-ին (1168-1169): Նույն թվականին վախճանվեց Թորոս II-ը, որի աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքի տոհ-մական գերեզմանոցում:
 1169 թ. հայրենիքից արտաքսված Մլեհր Նուր ադ-Դինի ռազմական օգնությամբ ներխուժեց Կիլիկիա և բռնատիրեց հայոց Մեծ իշխանի գահը: Թովմաս պայլր Ռուբենին ուղարկեց Հռոմկլա՝ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ: 1170 թ. Ռուբեն II-ը մահացավ կասկածելի հանգամանքներում:
 Մլեհ Ռուբինյանը (1169-1175) որդեգրեց կենտրոնախույս ուժերին և իր քաղաքական հակառակորդներին սանձելու, բարձրաստիճան հոգևորականության իրավունքներն ու արւոոնություններր սահմանափակելու, վանքերում կուտակված մեծաքանակ հարստություններր հօգուտ պետական գանձարանի բռնագրավելու և կենտրոնական իչխանությունր հզորացնելու քաղաքականություն: Նա կտրուկ փոխեց նաև իր նախորդների վարած արտաքին քաղաքականության ավանդական շավիղր. Նուր ադ-Դինի դաշնակցությամբ իր զենքն ուղղեց բյուզանդացիների և խաչակրաց իշխանությունների դեմ: 1170 թ. և 1173 թ. Մլեհը պարտության մատնեց բյուգանդական զորքերին, կանխեց Դաշտային Կիլիկիայի նկատմամբ Կոնստանդին Կւսլամանոս զորավարի ոտնձգությունները, րնդլայնեց և ամրապնդեց Հայոց Մեծ իշխանապետության սահմանները: Սակայն դաշնակից Նուր ադ-Դինի մահից մեկ տարի անց` 1175 թ., Մլեհի ներքին և արտաքին քաղաքականությունից դժգոհ իշխանները պաատական դավադրությամբ սպանեցին նրան:
  Հայոց բերդատեր իշխանների խորհրդի որոշմամբ Մլեհին հաջորդեց նրա Ստեփանեի եղբոր ավագ որդին՝ 30-ամյա Ռուբեն III-ը (1175-1187): Ստեփանեի կինր՝ Հեթումյան իշխան Սմբատ Պապեռոնցու դուստր Ռիթան, ամուսնու եղեռնական մահից (1162 թ.) հետո իր որդիներ Ռուբենի և Լևոնի հետ 13 տարի ապրեց եղբոր՝ Բակուրանի ապարանքում: Վերջինիս ուղեկցությամբ Ռուբեն III-ը Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում ճոխ հանդիսավորությամբ օծվեց Հայոց Մեծ իշխան: Ռուբեն III-ը նախ պատժեց իր հորեղբոր դահիճներին և Մլեհի աճյունն ամփոփեց նրա հիմնած Մեծքար վանքում, իսկ Մլեհի այրիացած կնոջը, որն ապաստանել էր իր եղբոր՝ կաթողիկոս Գրիգոր Դ  Տղայի մոտ, շնորհեց երեք բերդ ու արժանացրեց պատիվների:
 Ռուբեն III-ի գահակալման սկղբնական տարիներին վերստին սրվեցին շրջակա մահմեդական պետությունների և Կիլիկյան Հայաստանի թշնամական հարաբերությունները: Օգտվելով իրավիճակից' բյուգանդական զորքերր գրավեցին Մամեստիա, Ադանա և Տարսոն քաղաքները, ոազմակալեցին Դաշտային Կիլիկիան, որտեղ Մանուիլ I կայսրը կառավարիչ-դուքս նշանակեց իր ազգական Իսահակ Կոմնենոսին: Սակայն շուտով Ռուբեն III-y ջախջախեց բյուգանդական նվաճողներին, ազատագրեց Դաշտային Կիլիկիան, գերևարեց և բանտարկեց Կոմնենոսին;
 Մինչև 1180 թ. Ռուբեն III-ը վերացրեց բյուգանդական կայսրության վերջին հենակետները Կիլիկիայում, Ալեքսանդրետի ծովածոցից մինչև Սելևկիա գետր ձգվող ծովեզերքը մաքրեց օտար նվաճողներից, որով իր հաղթական ավարտին հասավ Կիլիկիայի հայերի շուրւ 100-ամյա ազատագրական պայքարը Բյուզանդիայի դեմ:
 1181 թ. Երուսաղեմի թագավոր Բոլդուին IV-ի հետ Ռուբեն III-ը կնքեց ոազմա ֊քաղաքական դաշինք, որն ամրապնդվեց Ռուբեն III-ի և խաչակրաց բարձրաստիճան իշխան Հեմֆրի III-ի դուստր Իզաբելի ամուսնությամբ: Փորձելով րնկճել վերստին րմբոստացած Հեթում իշխանին՝ Ռուբեն III-ր Լամբրոն բերդը ենթարկեց երկարատև պաշարման ( 1182-1185): Հեթումի դրդմամբ 1185 թ. Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ր բարեկամություն հաստատելու պատրվակով Ռուբեն III-ին հրավիրեց Անտիոք, նենգորեն ձերբակալեց նրան, ապա խոշոր ուժերով փորձեց նվաճել Կիլիկյան Հայաստանի հարավարևելյան հողերն ու բերդերը: Սակայն Ռուբեն III-ի կրտսեր եղբայրր՝ Հայոց զորքերի սպարապետ Լևոնը, Թիլ Համդուն բերդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախեց ներխուժողներին և Բոհեմունդ III-ին հարկադրեց բանակցություններ սկսել Ռուբեն III-ին փրկազնելու պայմանների շուրջ: Ռուբեն III-ը բանտարկությունից ազատվեց Անտիոքի դքսությանը Սարվանդիքար, Թիլ Համդուն և ճկեր սահմանային բերդերի զինման գնով: Բայց Ռուբեն III-ի՝ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Լևոնը ետ գրավեց ոչ միայն վերոհիշյալ բերդերը, այլև Ամանոսյան լեռնաշղթայի հարավային ստորոտին տարածվող Հռոսոս (Աբասուս) գավառը ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պադրաս (Գաստոն) բերդր: Ռուբեն III-ը, չունենալով արու զավակ, 1187 թ. մայիսի 6-ին Հայոց Մեծ իշխանի գահր փոխանցեց եղբորը՝ 40-ամյա Լևոնին, ինքր դարձավ կրոնավոր, բայց նույն թվականին էլ մահացավ և թաղվեց Դրազարկի վանքի տոհմական գերեզմանոցում:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 113-120

 
 
 
Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

Ա. Հովհաննիսյան, Կիլիկյայի հյկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները, ԵՊՀ հրատ., Երևան, 2008 թ.

 


Կատվալյան Մ.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am