Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հովսեփ Էմինը և հայ աատագրական շարժումը

 Հովսեփ ԷմինՀովսեփ էմինը Անգլիայում: XVIII դարի երկրորդ կեսին հայ ազատագրական շարժումների կենտրոնը Հայաստանից տեղափոխվում է գաղթավայրեր: Դա ուներ իր պատճառները: Երեքհարյուրամյա ազատագրական ելույթները, բանագնացությունները և անարդյունք բանակցություններն ունեցան նաև բացասական հետևանքներ: Հայաստանում այլևս ո՛չ ներուժ էր մնացել և ո՛չ էլ համապատասխան գաղափարական միջավայր: Այդ ժամանակաշրջանի հայաստանյան իրականության մեջ փաստորեն հնարավոր չէր ազատագրական շարժման կենտրոն ունենալ: Ահա թե ինչու հայ ազատագրական միտքը ստիպված էր վերադասավորել իր ուժերը, փոխել աշխարհագրական ու սոցիալական միջավայրը, մարտավարությունը:

 Ազատագրական գաղափարները թափանցել էին նաև գաղթավայրեր, որոնք վաղուց էին դարձել հայ մտավոր ու տնտեսական կյանքի կենտրոններ: Գաղթավայրերում գործում էին դպրոցներ, ստեղծվել էին մշակութային կարևոր արժեքներ, կային գրչության վայրեր: Հիմնադրվել ու րարձր զարգացման էր հասել հայկական տպագրությունը (Վենետիկ, Հռոմ, Կ. Պոլիս, Ամստերդամ, Լիվոռնո, Լվով և այլուր): Աստիճանաբար կազմավորվել և զգալի դեր էր խաղում հայ մտավորականությունը: Հոգևորականության հետ նա իր ձեռքն էր վերցրել մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպումը: Հայկական գաղթավայրերը անտարբեր չէին հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Դրանք միշտ ուղղակի շփումներ են ունեցել Հայաստանի հետ՝ հիմնականում եկեղեցու կամ առևտրական ու տնտեսական կապերի միջոցով: Գաղթավայրերում տեղյակ էին հայրենիքի թշվառ ու անճար վիճակին, տեղի ունեցող իրադարձություններին: Գաղթահայերը հնարավորության սահմաններում աշխատել են զորավիգ լինել հայաշխարհի կարիքներին:Վենետիկ
 XVIII դարի կեսերին ազատագրական գաղափարախոսությունը համակում է նաև գաղութահայությանը: Այս նոր պայմաններում հայ ազատագրական շարժման հիմնական կրողն ու գաղափարախոսը դառնում է վաճառականությունը, որը շատ էական գծերով տարբերվում էր նախորդ փուլերի վաճառականությունից: Սա ավելի կազմակերպված էր, կրթված ու նախանձախնդիր: Հիշյալ երևույթները ցայտուն դրսևորվեցին հատկապես Հնդկաստանի և Ռուսաստանի հայկական գաղթավայրերում, որոնք էլ դարձան XVIII զարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման ակնառու կենտրոններ:
 Հայ ազատագրական շարժման նոր փուլի ամենանշանավոր գործիչներից մեկըՀովսեփ էմինն էր: Նա պարսկահայ էր, կրթությունն ու դաստիարակությունը ստացել էր Հնդկաստանում, իսկ քաղաքական-հասարակական հայացքներով ու գաղափարներով եվրոպական միջավայրի արգասիք էր:
 էմինր ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: 40-ական թթ. սկզբներին հայրը առևտրական գործերով տեղափոխվել էր Կալկաթա, ուր մի քանի տարի անց Հաստատվել էր նաև րնտանիքը: 1745 թ. էմինը ընղունվում է Կալկաթայի անգլիական քոլեջը՝ ուսումնառության ընթացքում ցուցաբերելով արտակարգ ընդունակություններ ու գերազանց առաջադիմություն: Այստեղ նա հաղորդակցվեց եվրոպացիներին, ծանոթացավ նրանց մշակույթին:Քոլեջից ոչ հեռու գտնվում էր բրիտանական մի զորանոց և պատանին ժամերով հափշտակությամբ դիտում էր զինվորների վարժանքն ու ռազմական խաղերր: Այդ ժամանակ էլ էմինը որոշում է դառնալ զինվորական, որպեսզի «կարողանար որպես եվրոպական սպա գնալ Հայաստան և օգտակար լինել իր հայրենիքին»: Երբ նա այդ մասին հայտնում է հորը, վերջինս կտրականապես մերժում է որդու առաջարկը: Իր նպատակն իրականացնելու համար էմինը որոշում է գաղտնի մեկնել Անգլիա; Նա վարձվում է Անգլիա ուղևորվող «Վալպոլ» առագաստանավի վրա որպես սպասավոր: Յոթամսյա երկարատև ու ծանր նավարկությունից հետո՝ 1751 թ. սեպտեմբերի 14-ին էմինը հասնում է Անգլիա: Զինվորական դպրոց ընդունվելու նրա փորձերն ավարտվում են անհաջողոլթյամբ: Պարզվեց, որ նման ուսումնական հաստատություն րնգունվելու համար անհրաժեշտ են հեղինակավոր մարդկանց երաշխավորագրեր ու հանձնարարագրեր: էմինը հաճախում է հանրակրթական մասնավոր դպրոց: Ապրում է ծանր ու չարքաշ կյանքով: Ուսման վարձր վճարելու և գոյությունը պաշտպանելու համար միաժամանակ ստիպված է լինում աշխատել բեռնակիր, դռնապան, բանվոր, փոստատար, գրագիր: Եվ այսպես չորս տարի:
 1755 թվ ականր ճակատագրական եղավ էմինի համար: Նա ծանոթանում է նշանավոր բանաստեղծ ու հրապարակախոս էդմոնդ Բըրքի և Անգլիայի քաղաքական հայտնի գործիչներից մեկի` դուքս Գյու Ստիմսոնի հետ: Վերջինիս ջանքերով էմինը ծանոթանում է դուքս Ռիչմոնդի, կոմս Պեմբրոկի, Վիկոնտ Բոլինբրոկի, կոմս Օքսֆորդի, Լեդի Անսռնի, Քենտերբերիի արքեպիսկոպոսի, Լեդի Ելիզավետա Մոնաեքյուի և շատ ուրիշների հետ: Լոնդոնի գրական ու մշակութային մթնոլորտում աստիճանաբար ընդլայնվում է էմինի մտահորիզոնը. նա ուսումնասիրում է մեծ մտածողների ստեղծագորձությունները, հաղորդակից լինում ժամանակաշրջանի ամենաառաջավոր գաղափարներին; էմինի անձի հետաքրքրեց նաև արքայազնին՝ Կումբերլենդի դուքսին, որը որոշեց նրան վերցնել իր հովանավորության ներքո: Արքայազնի միջնորդությամբ էմինը 1755 թ. ընդունվում է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Վուլվիչի ռազմական ակադեմիան, ուր մասնագիտանում է հրետանային գործի և ամրաշինության բնագավառներում:
 Ուսումնառության շրջանում էմինը շարունակում է մտորել իր հայրենիքի փրկության մասին: Հայաստանի ազատագրման գործում նա կարևոր դեր էր վերապահում Վրաստանին: Ահա թե ինչու նամակ է գրում վրաց թագավոր Հերակլ II-ին՝ առաջարկելով իր ծառայությունները. «Եթե Ջերդ Վեհափառությունը ցանկանա,- ասված է նամակում, - կգամ Զեզ ծառայելու և իմ համեստ կարողությունների չափով կվարժեցնեմ Ջեր զորքերը»: Անշուշտ, էմինը դեռևս հստակ պատկերացում չուներ, թե ապագայում ինչպես պետք է ազատագրել Հայաստանը, բայց նրա համար մի բան պարզորոշ էր, որ հայկական և վրացական ազատագրական շարժումներր պետք է Հերակլ IIշաղկապել և այդ գործում հայ մելիքների հետ միասին կարևոր դեր ուներ Հերակլ II֊-ը:
 էմինի ուսումնառությունն ակադեմիայում երկար չտևեց, ընդամենը 13 ամիս: 1757 թ. մայիսին նա ընդհատեց պարապմունքները և գրություն ներկայացրեց ակաղեմիայի պետին՝ իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով: Սկսվել էր յոթնամյա պատերազմը, և Անգլիան Պրուսիայի հետ դաշնակցած, պատերազմում էր Ֆրանսիայի դեմ: Որպես կամավոր, նա մեկնում է Գերմանիա և Կումբերլենդի դքսի հրամանատարության ներքո մասնակցում Ֆրանսիայի դեմ մղվող ռազմական գործողություններին, որոնց ժամանակ աչքի է րնկնում անձնական խիզախությամբ ու քաջությամբ: Մարտական գործողություններից մեկի ժամանակ վիրավորվում է, բայց չի թողնում ռազմադաշտը: 1758 թ. վերջին էմինը վերադառնում է Անգլիա, տեսակցություն խնդրում վարչապետ Ու. Պիտտ Ավագից՝ ցանկանալով ճշգրտել անգլիական կառավարության դիրքորոշումը Հայաստանի ազատագրության խնդրի հանդեպ: Ընդունելությունը նրա համար պարզում է, որ Անգլիան այղ հարցում շա- հագրգռված չէ, և նրանից օգնություն ակնկալելն անիմաստ է: Տեսակցության վերջում Պիտտը նրան առաջարկում է, կամ սպայական աստիճանով ծառայել անգլիական բանակում, կամ պետական ծառայության անցնել Հնդկաստանում: էմինը երկու առաջարկություններն էլ մերժում է: Նույն օրերին բարեկամներից մեկին հղած նամակում նա գրում է. «Քանի ես ապրում եմ, պետք է ծառայեմ իմ հայրենիքին, ե եթե ես ծնված եմ, որպեսզի ազատեմ իմ անպաշտպան Ժողովրղին, ապա ոչ ոք չի կարող արգելք լինել ինձ: Աստծու կամքն է, որ պիտի կատարվի»:
 Կացությանն անձամբ ծանոթանալու և հայրենիքը օտար տիրապետություններից ազատագրելու իր ծրագիրը իրագործելու նպատակով էմինր որոշում է մեկնել Հայաստան:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 254-258

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am