Հինգերորդ Վաշտ: Պաշտպանության բանակի ստորաբաժանում։ Ստեղծվել է 1991-ի հոկտեմբերին, Ստեփանակերտում։ 1992-ի սեպտեմբերին ներառվել է Կենտանական պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի կազմում (որպես 9-րդ վաշտ)։ 1991-94-ին մասնակցել է Ասկերանի (Ջամիլու, Ասկերան, Նախիջևանիկ, Փրջամալ), Մարտակերտի (Սրխավենդ, Դրմբոն, Հարությունագոմեր, Վաղուհաս, Հաթերք, Զարդախաչ, Գետավան, Չափար, Մեծշեն, Մոխրաթաղ, Մաղավուզ, Չարեքտար և այլն), ԼաչինիՄարդասիրական միջանցք») շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան), Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Դ. Առուշանյանը, Մ. Գալստյանը։

Մ. Հասրաթյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am