Հեթում պատմիչ (ծննդյան. և մահվան թթ. անհայտ), պատմագիր, պետական գործիչ։ Հեթումյանների իշխանական և թագավորական տոհմից։ 1294–1305՝ հայոց սպարապետ։ Վարել է մի շարք հաղթական ճակատամարտեր հարևան մահմեդական իշխանությունների դեմ։ 1305-ին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307-ին Կղեմես V պապիՀեթումը և Կղեմես V պապը (մանրանկար XV դարի ձեռագրից) հանձնարարությամբ գրել է մոնղոլ-թաթարների պատմությունը։ Երկը գրվել է միջնադարյան ֆրանսերենով, ապա վերածվել լատիներեն, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն և այլն։ 1842-ին Մ. Ավգերյանը լատիներենից թարգմանել է գրաբար՝ կցելով նաև Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական պետությունների 1096-1307-ի շրջանի պատմությունից։

 

Գրականություն

"Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:

Երկեր (Պատմութիւն) թաթարաց, Վենետիկ, 1951։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am