Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հետախուզական առանձին գումարտակ

 Հետախուզական առանձին գումարտակ: Պաշտպանության բանակի ստորաբաժանում: Կազմավորվել է 1993-ի օգոստոսի 1-ին՝ բանակային հետախույզների պատրաստման ուսումնական կենտրոնի հիմքի վրա:

 1993-94-ին ուսումնական կենտրոնի անձնակազմը, ապա գումարտակը մասնակցել են Շուշիի, Մարտակերտի (Սրխավենդ, Բաշգյունեփայա, Մանիքլու, Ջանյաթաղ, Գյուլաթաղ), Ֆիզուլիի (Ներքին Սեյիդահմեդլի, Հորադիզ) և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին: Ռազմական գործողություններին մասնակցելուն զուգընթաց գումարտակի անձնակազմը կատարել է նաև ՊԲ հրամանատարության հատուկ առաջադրանքները: Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Գ. Սարգսյանը, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Դ. ՀակոբյանըՀրամանատարներ՝ Հ. Սարգսյան, Գ. Սարգսյան: Զոհվել է 9 հետախույզ:

Մ. Հարությունյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am