Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայկական թագավորություններն ու իշխանապետությունները սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում

 Հայկական թագավորություներն ու իշխանապետությունները սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում: Սելջուկյան թուրքերը 1047-1054 թթ. և 1063-1072 թթ.ձեռնարկած արշավանքների րնթացքում նվաճեցին Հայաստանը, կողոպտեցին և ավերեցին բազմաթիվ բնակավայրեր, կոտորեցին հարյուր հազարավոր հայ բնակիչների, գերևարեցին կամ մղեցին արւոադաղթերի: Կարճ ժամանակամիջոցում թուրքական անասնապահ և վաչկատուն ցեղերը սփռվեցին Հայաստանի լավագույն հողերում ու բնակավայրերում, իրենց ռազմական առաջնորգների զլխավորությամբ հիմնեցին մի շարք ամիրայություններ: 1085 թ. սելջուկյան սուլթան Մելիքշահը Հայաստանից, Առանից և Ատրպատականից կազմեց մի աոանձին էլայեթ; որի կառավարիչ նշանակեց իր մերձավոր ազգականներից մեկին: Հայաստանի րնդհանուր կառավարումը թեև հանձնվեց սելջուկյան թուրքերի ռազմական ավագանուն, բայց տեղերում վարչական, տնտեսական և կրոնական գործերը մեծ մասամբ վարում էին հայ իշխաններն ու հոգեորականները: Հայ հոգևորականներն ազատվեցին հարկերից, իսկ իշխանական տների կախվածությունր սուլթանից արտահայտվում էր հողահարկ («խարաջ») վճարելով:

 XI-XII դդ. հայոց արքայական և իշխանական մի շարք տոհմեր շարունակեցին իշխել Գուգարքում, Ուտիքում, Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Տարոն, Սասունում և այլուր: Այսպես, Բագրատունյաց Կյուրիկյան արքայաճյուղն իշխում էր Տաշիրք-Ջորագետում կամ վրացական աղբյուրներում հայտնի Սոմխեթում (Հայաստանում), որն րնդգրկում էր Գուգարքի արևելյան գավառները և Ուտիքի արևմտյան որոշ տարածքներ:Դավիթ I Անհողինի որդին և հաջորդը՝ Կյուրիկե I թագավորը (1048-մոտ 1090), որ Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումից հետո հավակնում էր գահերեցի իրավասությանը, հաջողությամբ պայքարեց Գանձակի Շադդադյան ամիրայության և վրաց-աբխազական թագավորության ոտնձգությունների դեմ, պաշտպանեց իր տիրույթների սահմաններր:

 Սակայն 1064 թ., ենթարկվելով սելջուկյան սուլթան Ալփ Արսլանի հարձակմանը, Կյուրիկե I-ը հպատակվեց նրան և թագավորաթյունը զերծ պահեց խորտակումից: Ավերված Շամշուլդեից 1065 թ. գահանիստը նա տեղափոխեց Լոռե բերդ, որի համար պատմագիտության մեջ այն հաճախ անվանում են նաև Լոռու թագավորություն:

 Կյուրիկե I-ին հաջորդեցին որդիներր՝ Դավիթ II-ր և Աբաս I-ր, որոնք գահակալեցին համատեղ (մոտ 1090-1145): Շրջակա մահմեդական ամիրայությունների դեմ երկարատև կռիվներից և տարածքային զգալի կորուստներից հետո 1110-ական թթ. սկգրին նրանք ամփոփվեցին Ուտիքի իրենց տիրույթներում. Աբաս I-ը հաստատվեց Տավուշում, իսկ Դավիթ II-ը Մածնաբերդում: Այնուհետև Դավիթ II-ի սերունդները Մածնաբերդում և Տավուշում հաջորդաբար իշխեցին մինչև XIII դարի վերջերը:

 1064 թ. Սյունիքի թագավոր Գրիգոր I Աշոտյանը (1047- 1084) նույնպես ճանաչեց սելջուկյան սուլթանության գերիշխանությունը, բայց որոշ գավառների կորստի գնով և սուլթանին տարեկան հողահարկ վճարելու պայմանով պահպանեց իր թագավորությունը: Գրիգոր I-ը, որ ամուսնացած էր Դարբանդի հայոց թագավոր Սևադայի դուստր Շահանդուխտի հետ, ժառանգ չունեցավ, ուստի նրա մահից հետո Սյունյաց իչխանների համաձայնությամբ գահն անցավ Սևադայի որդի Սևներբերիմին (1084-1094): Վերջինս Մելիքշահ սուլթանի հովանավորությամբ Գանձակի Շադդադյան ամիրայությունից ազատագրեց Կովսական գավառը և այլ հողեր, գրեթե վերականգնեց Սյունյաց թագավորության տարածքային ամբողջականոլթյունը, ծավալեց շինարարական գործունեություն: Սենեքերիմի որդի Գրիգոր II-ը (1094-1166) Գանձակի կուսակալության դեմ տևական կռիվներում կորցրեց տարածքների զգալի մասը և ամփոփվեց մի քանի գավառներում: Նա արու զավակ չուներ, ուստի իր դուստր Կատային կնության տվեց Խաչենի իշխան Հասան Գեռաքարեցուն և նրան հռչակեց Սյունիքի թագավորության գահաժառանգ (1166-1170): Նրա օրով Գանձակի կուսակալությանը տիրած Ատրպատականի Ելտկուզյան աթաբեկությունը նվաճեց Սյունյաց թագավորության վերջին հենակետերը՝ Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը և Բաղաբերդը: Հասան Գեռաքարեցին հարկադրաբար ապաստանեց Արցախում: Եվ դրանով էլ վերջ դրվեց Սյունիքի թագավորությանը:

 1021 թ. Վասպուրականի թագավոր Հովհաննես Սենեքերիմի Սեբաստիա գաղթելուց հետո Արծրունյաց շառավիղներն ամրացան Տոսպավան և Ամյուկ բերդերում, ինքնավար իշխեցին Վանա լճի արևմտյան և հարավարևմտյան առափնյա գավառներում, ինչպես նաև Առտեր, Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում: 1030-1060-ական թթ, Վասպուրականի Մեծ իշխան տիտղոսով հաջորդաբար իշխեցին Խեղևնեկը, Թոռնիկ I-ը, Թադեոսը և Թոռնիկ II-ը: 1060-ական թթ. կեսին մահմեդական նվաճողների դեմ կռիվներում Թոռնիկ II-ը զոհվեց, իշխեց նրա որդի Աբդլմսեհը, որն ընդլայնեց տիրույթները, կենտրոնացրեց իշխանությունը, ծավալեց շինարարական գործունեություն, հիմնեց Աղթամարի կաթողիկոսությունը: Առաջին կաթողիկոս օծվեց նրա անդրանիկ որդի Դավիթը (1113-1165): Աբդլմսեհի մահից (1121 թ.) հետո մինչև XIII դարի սկիզբը կառավարեցին նրա ժառանգները՝ Ստեփանոս-Ալուզը և Խեդենեկ II-֊ր: Վերջինս արու զավակ չուներ, ուստի նրա ժառանդությունն անցավ փեսային՝ Արծրունյաց շառավիղ Սեֆեդինին, որի սերունդները հոգևոր կոչում ընդունեցին և մինչև XVI դարր հերթագայեցին Աղթամարի կաթողիկոսության աթոռին:

Սելջուկյան սուլթանության տիրապետության ժամանակաշրջանում լիակատար ինքնավար կյանքով ապրեց Սասունի իշխանությունը: Սասունում հաստատված Մամիկոնյան ճյուղերից մեկը չենթարկվեց Տարոնի Բագրատունյաց տիրույթները զավթած բյուզանղացիներին, իսկ XI դարի կեսին Մուշեղ Մամիկոնյանն իր իչխանությունը տարածեց Տարոնից մինչև Հանձիտ և Նփրկերտ ընկած հայկական տարածքների վրա: 1056 թ. Մուշեղ Մամիկոնյանը հաջողությամբ ետ մղեց սելջուկյան թուրքերի հարձակումը և պահպանևց իր իշխանության սահմաններր: Մուշեղին հաջորդեց որդին՝ Թոռնիկը ( 1056-1072), որն իր աներոջ՝ Միջագետքի և Հարավային Հայաստանի կառավարիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աջակցությամբ զգալիորեն ամրապնդեց իր իշխանությունր: Հայ պատմագիր Մատթեոս Ուռհայեցռւ վկայությամբ 1058 թ. գարնանր Թոռնիկի զորաբանակր (50 հազար հետևակ և 6 հազար հեծյալ) գլխովին ջախջախեց:Տարոն ներխուժած սելջուկյան թուրքերին, ազատեց հայ գերիներին և ետ խլեց ավարը, որ թշնամին ձեոք էր բերել կողոպտելով Մելիտինե քաղաքը:

1071 թ. Մանազկերտի ճակատամարտում բյուզանղական զորքերի պարտությունից հետո հայ զորավար Փիլարտոս Վահրամյանր Կոմմագենեում և հարակից երկրամասերում հիմնելով հայկական անկախ իշխանություն՝ փորձեց տիրել նաև Տարոն֊-Սասունը և ստեղծել րնդարձակ հայկական իշխանապետություն: Բայց Խարբերդի դաշտում պարտվեց Թոռնիկից, և նրա ծրագիրը խափանվեց: Թեև շուտով Թոռնիկր զոհ դարձավ Փիլարտոս Վահրամյանի կազմակերպած դավին, բայց Տարոն-Սասունի իշխանությունը մնաց աննվաճ, որտեղ Թոռնիկի սերունդները (Ձորտվանևլ Լ Վիգեն, Ձորտվանել II, Շահանշահ) հաջորդաբար իշխեցին մինչև 1180-ական թվականները:

Աղբյուրը՝

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 103-106

 

  Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 

 

Կատվալյան Մ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am