Հայ հայդուկային շարժում: Ֆիդայական շարժում, թուրքականՀայ Հայդուկային շարժումը  բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև: Ձևավորվել է XIX դ. 80-ական թթ. կեսին: Մկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ  ստացել են ժողովրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հսւյրենասեր նոր երիտասարդներ: Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կովի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել: Դա ոգևորել Է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ: Հայ հայդուկային աոաջին խմբերը առաջացել են Տարոնում, Վւսսպուրականում, Կեսւսրիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, ԱրաբոԱրաբոյի, Ռ. Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ. Արխանյանի (Մնձուրի Առյուծ). Ա. Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը. Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրուրիշներ: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջսւտ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել: Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք, ժողովուրդների մասնավորապես քրդերի, ազգային ազատագրական շարժման հետ: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև . նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ. նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880-90-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագր. պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը: Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն). կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Աարգիս Կուկունյասի ձեռնարկները: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից. Անդրկովկասից, Պարսկաստանից:

  1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական  շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ Հնչակյան Կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժման 2-րդ փուլ): Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմն, նպատակն էր Հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան. Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը: Հայդուկային շարժումը. որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկա-վարությամբ: Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների , ապա դաշնակցականների հետ: Հետագայում՝ XIX դ. ՑՕ-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ւսվելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումը Արևմտյան. Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (տես Հայկական կոտորածներ 1894-96), ֆիդայիները ակտիվորեն մասնակցեցին հայերի

Աբդուլ Համիդ

 ինքնապաշտպանությանը (Խլաթ, Սասան, Վան, Շապին Գարահիսար և այլն): Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձը արդյունք չտվեց: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի:
 Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին. որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին. «ջանբեզարների» ավազակախմբերին (տես Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Ապա֊ղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նոր- շենի կռիվ 1901, Առաքելռց վանքի կռիվ 1901). Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը: Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը,Աղբյուր Սերոբ Զորավար ԱնդրանիկԱնդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիժներ: Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ:
XX դ. սկզբիս շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումը Արևմտյան Հայաստան: Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգ. կուսակցությունները: Այդ ճանապարհին, սակայն. խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահ իշխա-նությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության:
 
 Հայդուկներ1903-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն Է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ): Նայն թվականի սեպտեմբերի  սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրքական զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ): 1904-ի մայիսի վերջին Աշոտ  Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քդեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկան գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում: Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել Է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել: Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ ԴումանիՆիկոլ Դուման հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում՝ բժիշկ Յա. Զւսվրիևը), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել Է և վերադարձել Պարսկաստան: Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավա¬րությամբ անցել է սահմանը Արարատի ուղղությամբ: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել Է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ` դեպի Զոր: Հանդիպելով թուրքական զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են: Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջոդել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները: Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քըրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային երթեր. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897): 1904-իՍասունի ապստամբությունը Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել: Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (տես Ալվառինջի կռիվ 1905, Սոլուխի կռիվ 1907)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված Էր անհաջողության: Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը. ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնականում պատճառներն էին. որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը: Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը. անձնազոհությանը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստակամաթյունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար: Հայ հայդուկային շարժումը. հայ ժողովրդի ազգ- ազատագրական  պայքարի վառ էջերից է:
   
 
Ներսիսյան Ս.

 
Գրականության ցանկ
 
 Հայ Ժողովրդի պատմություն, հ. 6.Ե., 1981:

Աղայան Շ. Պ, Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, ե., 1976:
Թառոյան Կ.  Զ., Արևմտահայերի ազատագրական պայքարը XIX դ վերջերին-XX դ. սկզբներին, Ե, 1980:
Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հ. 1- 7, Թեհրան, 1982: 

 

 


 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am