Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ազգային միություն (ՀԱՄ)

 «Հայ ազգային միություն» (ՀԱՄ): Հասարակական կազմակերպություն, հիմնվել է 1990-ի հունիսի 6-ին, Երևանում՝ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Հիմնական խնդիրներն են եղել բռնագաղթածներին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելն ու նրանց սոցիալական խնդիրների կարգավորումը: ՀԱՄ-ի կազմում ընդգրկվել են մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ (շուրջ 30 մարդ): ՀԱՄ-ը ունեցել է վարչություն (նախագահ՝ Սոս Սարգսյան, փոխնախագահ՝ Ա. Մելքումյան), ֆինանսական, արցախահայության օգնության առաքման, գործարար կապերի հանձնախմբեր, «Ռուբին» հրատարակչական ձեռնարկություն և «Տեսակետ» ու «Դաշինք» պարբերականներ, «Սոս Սարգսյան» մշակութային, «Կոմիտաս» մշակութային-բարեգործական ֆոնդեր և այլն: ՀԱՄ-ը կապեր է հաստատել Ամերիկայի, Ավստրալիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների, առանձին անհատների հետ, Ղարաբաղյան պատերազմի տարիներին Արցախ է առաքել հանդերձանք և սննդամթերք:

Ա. Մելքումյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am