Համազասպ ԲաբաջանյանԲաբաջանյան Համազասպ Խաչատուրի (ծնվել է 18.2.1906, գ. Չարդախլուում (Շամխորի շրջան)-մահացել է 1.11.1977 Մոսկվայում, թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Սիության հերոս (26.4.1944)։ Ավարտել  Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1929), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները (1942), ԳՇ ռազմական ակադադեմիայում (1948)։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին (1939-40)։ Հայրեն, պատերազմի (1941-45) սկզբին եղել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը, 1941-42-ի ձմռանը մարտնչել Հարավ-արևմտյան և հարավային ռազմաճակատներում։ 1942-ի սեպտմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանի ռազմական գործողություններին, 1943-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին։ 1943-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցի գրավման գործում, 1944-ի հունվարին մասնակցել Պրոսկուրով-Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել այն։ 1944-ի հուլիս֊օգոստոսին, Լվով-Սանդոմիրի ռազմական գործողության ժամանակ, Բաբաջանյանի բրիգադը առաջապահների շարքում գետանցել է Վիսլան և հենակետ գրավել Սանդոմիրի մոտ։ 1944-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար։ 1945-ի սկզբին կորպուսը մասնակցել է (1-ին բելոռուսական ռազմաճակատում) Վիսլա-Օդերի ռազմական գործողությանը, մարտին (2-րդ բելոռուսական ռազմաճակատում) ջախջախել թշնամու Հյուսիսային Պոմերանիայի ուժերը և գրոհել Բեռլինը։ Հետպատերազմյան տարիներին Բաբաջանյանը վարել է պատասխանատու պաշտոններ՝ բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959-67), զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, խորհրդային բանակի տանկային զորքերի պետ (1969-ից)։ ԽԱՀՍ (1962-70), ՌԽՖԱՀ, ՀԽԱՀ ԳԽ պատգամավոր։ Գրել է ռազմահուշագրական գրքեր։ Բաբաջանյանի անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ Մոսկվայում, Երևանում։

Գրականություն

Սոդովսկի Յա. Գ., Ծառայությունը այսպիսին Է՝ հաղթել, Ծ., 1986։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am