Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հադրութի պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային գումարտակ

 Հադրութի պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային գումարտակ: Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի հուլիսի 16-ին՝ Հադրութի շրջանի մարտական գործողությունների գոտում ստորաբաժանումների ստեղծման և գումարտակների ու առանձին վաշտերի հրամանատարների և շտաբի պետերի նշանակման մասին Հադրութի պաշտպանական գոտու հրամանատարի հրամանով՝ Բլութան-Մելիքաշեն-Այգեստան գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների և խմբերի հիմքի վրա։ Ջոկատները և խմբերը 1991-92-ին մասնակցել են Հադրութի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Սարգսյան, շտաբի պետ՝ Վ. Աբրահամյան։

Մ. Հարությունյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am