Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն:Ծրագիրը և կառուցվածքը։

 Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն: Ծրագիրը և կառուցվածքը։ Առաջին ընդհանուր ժողովի հաստատած ծրագիր-կանոնադրությունը կազմված էր երեք մասից՝ նպատակ, միջոցներ, կազմակերպություն։

 Ծրագրի ներածականը սկսվում էր ժամանակի սոցիալիստական գաղափարախոսությանը բնորոշ մուտքով, բայց միաժամանակ շեշտվում էր, որ «Մեր ձգտումն է, որ մեր ծրագիրը կենսական լինի, մեր ուշադրությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրի ներկա դրության վրա ...»: Այնուհետև ներկայացվում էր հայ ժողովրդի ծանր վիճակը Թուրքիայում, անդրադարձ էր կատարվում օսմանահպատակ մյուս ճնշված ժողովուրդների ճակատագրին։ Բուն ծրագիրը սկսվում էր «Նպատակ» բաժնով, ուր հստակորեն նշվում էր. «ՀՀԴ նպատակն է ապստամբության միջոցով Տաճկահայաստանում ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն»։ Առավել հստակեցնելով ազատություն հասկացությունը՝ ծրագիրը նրբորեն շրջանցում էր անկախության հիմնախնդիրը շեշտադրում կատարելով արևմտահայության պայմաններից բխող իրական արդյունքներ ձեռք բերելու ռազմավարության վրա։ Հայաստանի ապագա կառավարման համակարգի համար խնդիր էր դրվում հասնել ժողովրդավարական ընտրական և կառավարման ձևերի, խոսքի, հավաքների, խղճի ազատությունների հաստատմանը: Մեծ ուշադրություն էր հատկացվում սոցիալական ու տնտեսական պահանջներին (կյանքի ու գույքի ապահովություն, ուսման իրավունք, հողի արդար բաշխում և վերաբաշխում, պրոգրեսիվ հարկային քաղաքականություն և այլն)։ «Դրոշակում» հրապարակված «Այբ ու Բեն» խորագրով ծրագրային հոդվածաշարով և հետագայում մի շարք այլ հրապարակումներով կուսակցության գաղափարախոսները առավել հստակեցրին բացահայտ անկախության պահանջ չառաջադրելու իրատեսական մարտավարությունը։ Մշակվեց աստիճանական ձեռքբերումների ուղին, այսինքն՝ հանգրվանային հաջողությունների ամրագրման միջոցով ազգը հարատև պայքարի ճանապարհով շարժել դեպի հիմնական նպատակ։

 է՛լ ավելի հստակ էր սահմանված «Միջոցներ» բաժինը, ուր ներկայացված էր հեղափոխական ֊ազատագրական պայքար մղող կուսակցության մարտավարական զինանոցը։

 Ծրագրում նշվում էր. «Հ. Յ. Դաշնակցությունը ապստամբության միջոցով իր նպատակին հասնելու համար կկազմակերպի հեղափոխական խմբեր, որոնք կառավարության դեմ անընդհատ և զորեղ կռիվ կմղեն այն ընդհանուր պայմաններուն դեմ, որոնցմե նեղված են միևնույն ժամանակ թե՛ հայ և թե՛ օտար տարրերը (ասորիները, եզդիները, քրդերուն մեկ մասը, խաղաղ թուրքերը և այլն։ Խմբերն իրենց պայքարում կիրառելու էին հետևյալ միջոցները։

1. Մղել Դաշնակցության գլխավոր սկզբունքների և խնդիրների քարոզչություն,

2. Կազմակերպել և աշխատել մարտական խմբերի հետ,

3. Գործով, խոսքով, բոլոր միջոցներով բարձրացնել ժողովրդի ոգին և ակտիվությունր,

4. Անել ամեն ինչ ժողովրդին զինելու համար,

5. Կազմակերպել հեղափոխական կոմիտեներ,

6. Հետազոտել ժողովրդի և երկրի վիճակը՝ տեղյակ պահելով Դաշնակցության կենտրոնական մարմիններին,

7. Կազմակերպել տարածքային ֆինանսական շրջաններ,

8.Ահաբեկել կառավարության առավել գազանաբարո պաշտոնյաներին, մատնիչներին ու դավաճաններին,

9. Խաղաղ ժողովրդին պաշտպան էլ ավազակային հարձակումներից,

10. ճանապարհներ հաստատել՝ մարդիկ և զենք տեղափոխելու համար,

11. Հարկ եղած դեպքում կառավարության հիմնարկները ենթարկել ավերումների։

 Սա փաստորեն թուրքական բռնատիրության դեմ պարտիզանական կռիվ սկսելու ծրագիր էր, որր բխում էր Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում նախորդ տարիների զինված պայքարի, ֆիդայական կռիվների ծավալման և կրած անհաջողությունների փորձից։

 Ընդհանուր ժողովի գումարումից մեկ տարի առաջ «Դրոշակի» խմբագրականներից մեկում հիմնավորված էր պարտիզանական պատերազմի անհրաժեշտությունը արևմաահայության շրջանում։ Այնտեղ մասնավորապես նշված էր, որ ամեն մի քաղաքական կուսակցություն, գաղափարի համար կռիվ սկսելով, կարող է հաջողության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ կան հետևյալ երկու անհրաժեշտ պայմանները.

1.Եթե ժողովուրդը, որի շահերի համար մղվում է կռիվը, հասկանում է այդ կռվի անհրաժեշտ լինելը և մասնակցում է այդ կռվին թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի կերպով, գոնե, ի դեմս յուր ամենալավ ներկայացուցիչների։

2.Եթե կովի համար ընտրված են այնպիսի նպաաակահարմար ձևեր և միջոցներ, որոնք բոլորովին համապատասխան են ներկա իրականության և պատմական րոպեի պահանջած պայմաններին։

Նման խնդիրներ դնող կուսակցության համար, բնականաբար, պիտի առանձնապես կարևորվեին կարգապահության և կառույցի հետ առնչվող հիմնահարցերը։

Ծրագրի «Կազմակերպություն» բաժինը առավել արմատական փոփոխությունների համակարգ էր նախատեսում։ Կուսակցության հիմնադրումից ի վեր գործիչների մի հեղինակավոր խումբ (Սիմոն Զավարյան, Հոնան Դավթյան և ուրիշներ) պա֊հանջում էր կառույցում կիրառել գաղափարական կենտրոնացման և կազմակերպական ապակենտրոնացման սկզբունքը։ Դա հիմնավորվում էր ինչպես հայության բաժանվաձության և աշխարհասփյուռ լինելու հանգամանքով, այնպես էլ ազատագրական պայքարի՝ մեկ կենտրոնից ղեկավարվելու պարագայում առաջացող բազմաթիվ դժվարությունները դիմագրավելու անհրաժեշտությամբ: Երկու տարվա կազմակերպչական աշխատանքների փորձը ևս գալիս էր հաստատելու նման հիմքով կառույց ստեղծելու անհրաժեշտությունը։ Ընդհանուր ժողովի թերևս կարևորագույն ձեոքբերումը կարելի է համարել ապակենտրոնացման ձևի որդեգրումը։ Խումբ- Կոմիտե-Կենտրոնական Կոմիտե-Բյուրո շղթայի յուրաքանչյուր օղակի ինքնուրույնությունը մեծացնում էր կուսակցության սկզբնական օղակների դերակատարումը, ապահովում առավելագույն ճկունություն և դիմացկունության։ Սուլթանական բռնատիրության պայմաններում այն տեղական կազմակերպություններին հնարավորություն էր տալիս արագորեն կողմնորոշվել բարդ իրավիճակներում և ձեռք առնել անհրաժեշտ քայլեր։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am