Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն

 Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն: ԽՍՀՄ փլուզումը: 1989-91-ական թթ. Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասություններ, լարվածության մի շարք օջախներ, որոնք 1991թ. գարնանը ԽՍՀՄ-ը տանում էին փլուզման: Երկրի ղեկավարությունը ջանքեր էր գործադրում Միությունը փրկելու համար: Երկրներն էլ իրենց հերթին անկախանում էինՀանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այսպիսով, 70-ամյաԼևոն Տեր-Պետրոսյան ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Նախկին խորհրդային հանրապետությունների օրինակով Հայաստանում ևս մտցվեց նախագահական կառավարման համակարգ: 1991թ. հոկտեմբերի 16-ին այստեղ առաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ (83%) հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 Նորանկախ  հանրապետությանը ծանր փորձություններ էին սպասվում: 1991թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը: Հայաստանի էներգետիկ շրջափակումը գնալով ավելի մեծ չափեր ընդունեց: Կանգ առան հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններում դադարեցին պարապմունքները, բնակչությունը զրկվեց ջեռուցումից: Գազամուղի փակումից բացի ընդհատվեց նաև երկաթուղային կապը: Հայաստանի տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ: Օրըստօրե ծանրանում էր ազգաբնակչության սոցիալական վիճակը:

 Տարածաշրջանում լարվածությունը գնալով ավելի էր սրվում: Հանրապետության համար այսպիսի ծանր պայմաններում, 1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական հանրապետությունների` Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր` ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին: ԽՍՀՄ-ը փլուզվեց: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին:

 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am