Գյուլիստանի բերդի ավերակները Գյուլիստան: Գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 10 կմ հարավ՝ Ինջա գետակի ձախ ափին։ Բնակչությունը՝ 1012 (1988)։ Զբաղվել են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ և այլն։ Ուներ միջնակարգ դըպրոց, ակումբ, բուժկետ և այլն։ Գյուլիստանից 3 կմ հարավ գտնվում են Գյուլիստանի բերդը (XV դ.) և Ս. Ամենափրկիչ վանքը (XVII դ.)։ Գյուլիստանում է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը։

 1988-ին Գյուլիստանում կազմավորվել է կամավորական (հրամանատար՝ Պ. Մեղրյան), աշխարհազորային (հրամանատար՝ Ռ. Սեյրանյան) ջոկատներ, որոնք ՀՀ-ում բնակվող գյուլիստանցիների ջոկատի (հրամանատարներ՝ Մ. Մակյան, Վ. Խաչատրյան) հետ մասնակցել են Գյուլիստանի և Բուզլուխի ինքնապաշտպանական մարտերին։

 Գյուղը 1992-ի ամռանից ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։ Գյուլիստանից զոհվել է 21 խաղաղ բնակիչ։

Կ. Ղահրամանյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am