Գռուզյան Եսայի Հովհաննեսի:  Ծնվել է 1913, Ամասիայում: Հայագետ։ 1931-1937 թվականին սովորել է Հռոմի համալսարանում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1937-1958), 1951-1952 թվականներին՝ Մուրատ Ռափայելյան, իսկ 1953-1958 թվականներին՝ Ալեքսանդրիայի (Եգիպտոս) Մխիթարյան վարժարանների տնօրեն։ 1962 թվականին հիմնադրել է Սան Պաուլոի (Բրազիլիա) համալսարանի հայագիտության ամբիոնը, ուր աշխատում է որպես դասախոս և ամբիոնի վարիչ։ Հրատարակել է երկլեզվյան՝ պորտուգալերեն-հայերեն հայագիտական եռահատոր դասագիրքը, որտեղ ըստ հատորների զետեղված են նյութեր հայ ժողովրդի կազմավորման, հայոց լեզվի ծագման մասին, հայերեն զրուցարան և հայոց լեզվի քերականությունը։ Առանձին աշխատանքներ է նվիրել հայերենի այբուբենին, Եղիշե Չարենցին, արդի հայ գրականության կապերին։ Անդրադարձել է հայ մատենագիտությանը, ճարտարապետությանը, հայ-հռոմեական հարաբերություններին։ Առաջարկել և կիրառել է լսատեսողական մեթոդը հայերենը ուսուցանելիս։

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am