Գրիգորյան Միխայիլ Գուրգենի: Ծնվել է 1953թ. հուլիսի 3-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Ստեփանավան քաղաքում: ՀՀ բանակի գեներալ-մայոր (1994)։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն ուսումնարանը (1970), Մ.Ի. Կալինինի անվան հրետանային (1987), 1996թ. ավարտել է ՌԴ ԳՇ ռազմական ակադեմիան: 1992-ին՝ ՀՀ ՊՆ հրետանային բրիգադի, ապա՝ 6-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, 1994-1995-ին և 1997-2000-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 2000-2005-ին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար։ ՀՀ և ԼՂՀ խաչ Մարտական 2-րդ աստիճանի շքանշաններ, ՀՀ ՊՆ մեդալներ։

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am