Ղևոնդյան Պետրոս Արշալուսի (Պետո): Հայ ազատամարտիկ, Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի մայոր, ՀՅԴ կուսակցության անդամ (1990)։ Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակացել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

 Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։

1996 հետմահու ԼՂՀ-ի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով 1996 ՀՀ-ի կողմից պարգևատրվել է Արիության մեդալով, «Ոսկե արծիվ» շքանշան, 2000թ. ստացել Արցախի հերոս կոչում:

 

Գրականություն՝  

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am