Գևորգյան Լիդա Մուշեղի: Ծնվել է 1931թ. ապրիլի 22-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1996)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1954)։ 1957-58-ին աշխատել է «Երեկոյան Երևան» թերթի, 1958-1969-ին՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագրություններում։ 1969-ից՝ ՀԽԱՀ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող։ Աշխատությունները վերաբերում են հայ մամուլի և հասարակական-քաղաքական մտքի պատմությանը։ Հեղինակ է «Նարեկյան մտորումներ», 1984, «Լուսինե», 1999, համահեղինակ, աշխատությունների։

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

«Մուրճ» ամսագիրը, Ե., 1982։

Գրիգոր Արծրունին և նրա «Մշակը», Ե., 1996։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am