Գայլ Վահան (Տոլպաշյան Մինաս): Ծնվել է 1872թ. Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Բալու գավառի Հավավ գյուղում: Մահացել է 1904թ.: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ 1888-ին գնացել է Կ.Պոլիս, անդամագրվել ՍԴՀԿ-ին։ Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՀԴ կուսակցության անդամ։ 1902-ին հաստատվել է Կովկասի սահմանամերձ գյուղերից մեկում, զբաղվել է Արմ. Հայաստան զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով։ 1904-ին «Մասիս» զինված խումբը (60 մարդ) Գայլ Վահանի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և Քորունի թուրք, պահականոցների վրա և ավերել դրանք։ Սակայն թուրքական օժանդակ ուժերի հետ ընդհարման ժամանակ Գայլ Վահանը զոհվել է։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am