Գասպարյան Տիգրան Շուբերտի: Ծնվել է 1960թ. ապրիլի 21-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Ավարտել է Ուլյանովսկի ՌԴ բարձրագույն ռազմատեխնիկական ուսումնարանը (1981)։ 1981-92-ին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերի Թուրքեստանյան ռազմական օկրուգում, Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ 1992-2000-ին՝ ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի ծառայության, 2000-ից՝ թիկունքի վարչության պետ։ ԼՂՀ-ում ստեղծվել են վառելանյութի 4 հենակետ, տեխեխնիկական միջոցների նորոգման արհեստանոց, որակի հսկման լաբորատորիա։

 1992-1994-ին ԼՂՀ և ՀՀ ռազմական գործողությունների շրջաններում ապահովել է տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը՝ կազմակերպելով վառելիքաքսանյութերի առաքումը։

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am