Գասպարյան Երվանդ Արամի: Երվանդ Գասպարյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: Մահացել է 2001թ. հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2001)։ Ավարտել Է ԵՊՀ (1975)։ 1986-1991-ին աշխատել Է ԵԲԻ-ում, 1993-1996-ին՝ Ազգային հարցի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, 1994-1996-ին միաժամանակ դասախոսել Է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 1996-2001-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

 Աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին։

 

Գրականության ցանկ

Ֆրանսիան և Մեծ եղեռնը (1915-1918 թթ ), Ե., 2000։ Հայասիրական շարժումը Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի տարիներին, Ե., 1999։ Մեծ եղեռնը և Ֆրանսիան, Ե., 2001։ Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը, Ե., 2003։

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am