Գարսոյան Նինա Գևորգի: Ծնվել է 1923 թվականին Փարիզում: Պատմաբան, արևելագետ։ Կոլումբիայի (ԱՍՆ) համալսարանի պրոֆեսոր, վարել է հայագիտության և Բյուզանդիայի պատմության ամբիոնը։ Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, աղբյուրագիտությանը և մշակույթին, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, պարսկա-բյուզանդական հարաբերություններին, Պավլիկյան շարժմանը։ Անգլերեն է թարգմանել Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հ. Մանանդյանի «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» աշխատությունները։

 

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

East of Byzantium: Syria and Armenia in the formative period, Washington: Dumbarton Oaks, 1982.

Armenia between Byzantium and the Sasanians, London: Variorum Reprint, 1985.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am