Գաբրիելյան Ռուբեն Նիկոլայի: Ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 15-ին  Խնուշինակ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում): 1968 թվականին ստացել Խորհրդային բանակի կապի զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում: Ավարտել է ԲԳԿԲ կապի հրամկազմի կատարելագործման (1938), կապի ակադեմիայի բարձրագույն (Լենինգրադ, 1950) դասընթացները: Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ ծառայել է տարբեր ռազմաճակատների (Ղրիմի, Անդրկովկասյան, 1-ին ուկրանիական, 1-ին բելառուսական) կապի վարչություններում: Եղել է բանակի կապի զորքերի պետի տեղակալ, հրաձգային կորպուսի կապի պետ: 1950-ից ծառայել է Հեռավորարևելյան, Բելոռուսական զինվորական օկրուգներում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am