Գաբրիելյան Գարեգին Աշոտի: Ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 9-ին Չարդախլու գյուղում (Ադրբեջանի Շամխորի շրջան): 2004 թ. ՀՀ բանակի գեներալ-մայոր: 1983թ. ավարտել է Բաքվի բարձրագույն հրամանատարական ուսումնարանը, Սարատովի խորհրդային բանակի Գերագույն շտաբի ակադեմիայի դասընթացները (1989): 1983-88-ին ծառայել Է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբում, 1990-1992-ին՝ ՀՀ զինկոմում, 1992-ին՝ Վարդենիսի շրջանի զինվորական պարետ: 1992-1994-ին գործուն մասնակցություն է ունեցել Քելբաջարի (այժմ՝ Քարվաճառ) և Վարդենիսի շրջանների մարտական գործողություններին (ծանր վիրավորվել է): 1995-2000-ին՝ ՀՀ ներքին զորքերի գնդի հրամանատարական 2001-ից՝ Մարշալ Բաղրամյանի անվան մոտոհրաձգային ուսումնական բրիգադի հրամանատար:

Արժանացել է ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի, ՀՀ ՊՆ մեդալնեի:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am