Եզնիկ ԿողբացիԵզնիկ Կողբացի: V դարի հայ մշակույթի և գիտական մեծ շարժման ականավոր՚ ներկայացու֊ցիչներից մեկը Եզնիկ Կողբացին էր, որը պատկանում էր Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ա֊շակերտների ավագ սերնդին։ Եզնիկի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն: Գիտենք միայն, որ նրա ծննդավայրը եղել է Այրարատ աշխարհի Ճակատք գավառի Կողբավա֊նը, որի անունով էլ ինքը կոչվում է Կողբացի։

 Եզնիկը դեռևս իր ուսուցիչների կենդանության ժամանակ ուղարկվում է Եդեսիա (Միջագետք) սովորելու և ասորերենից թարգմանություններ կատարելու համար։ Իրեն տրված առա֊ջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո, նա շուտով մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ խորացնում է իր գիտելիքները և էլ ավելի հմտանում թարգմանական արվեստի մեջ։ Կոստանդնուպոլսում եղած տարիներին Եզնիկը մշտապես հետևում էր Բյուզանդիայում տեղի ունեցող եկեղեցական, ու քաղաքական իրադարձություններին և դրանցից հույժ կարևորների մասին տեղեկություններ ուղարկում Հայաստան՝ իր ուսուցիչներին։ Կոստանդնուպոլսում որոշ ժամանակ մնալուց հետո Եզնիկ Կողբացին իր ուսանող ընկերների հետ վերադառնում է հայրենիք՝ հետը բերելով Աստվածաշնչի հունարեն թարգմանության լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի եկեղեցական ժողովների կանոնները, որոնցով այն ժամանակ շատ էին հետաքրքրվում հայոց եկեղեցու առաջնորդները։ Այն տեսակետը,որ 449 թվականի Արտաշատի ժողովի մասնակիցների թվում Եղիշեի և Ղազար Փարպեցու կողմից հիշատակվող Բագրևանդի եպիսկոպոս Եզնիկը հենց Եզնիկ Կողրացին է, մի անգամայն, հավանական է, մանավանդ եթե հիշենք, որ այդ բարձր մա֊կարդակի ժողովը քննում էր հայերի դավանափոխության և քրիստոնեության ու զրադաշտականության խնդիրները, որոնց իմացության բնագավառում Եզնիկից հմուտը Հայաստանում չկար
 V դարի աոաջին կեսի հայ հասարակական ու եկեղեցական կյանքի ակտիվ գործիչը լինելուց բացի, Եզնիկ Կողբացին իր ուսուցիչների և ընկերների հետ միասին գործուն մասնակցություն է ունեցել նաև թարգմանական գրականության ստեղծմանը։ Սակայն Եզնիկի մատուցած ծառայությունները հայ մշակույթին միայն դրանով չեն սահմանափակվում։ Նա կատարել է նաև ինքնուրույն գիտական-ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, որի լավագույն օրինակը «Եղծ աղան֊դոց» («Աղանգների հերքումը») գիրքն է, որից, ցավոք, մեզ է հասել միայն մեկ ձեռագիր (պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։Մեսրոպ Մաշտոց
Այդ գիրքը տարբեր խորագրերով, ավելի քան երկու հարյուր տարվա ընթացքում, հրատարակվել է մի քանի անգամ։ Այն լույս է տեսել նաև աշխարհաբար (Երևան, 1970), ռուսերեն (Երևան, 1968), ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն։
 Կրոնավոր լինելով հանդերձ Եզնիկ Կողբացին պատկանում էր իր ժամանակի հայ մտավորականության ամենաառաջավոր ՚թևին, որը գլխավորում էին Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը։ Նա նույնպես գտնում էր, որ օտար ժողովուրդների հետ ձուլվելու վտանգի դեմ կռվելու կարևոր միջոցներից մեկն էլ մայրենի լեզվով բարձրարվեստ գրականությունն է։ Բայց դրա հետ մեկտեղ, որպես, ուսյալ ու բարձրաստիճան հոգևորական, Եզնիկը համոզված էր, որ այդ պայքարում հաղթելու հիմնական նախապայմանը հայոց քրիստոնեական կրոնին հավատարիմ մնալն է: Դրա համար Էլ Կողբացին իր «Եղծ աղանդոց»֊-ում տեսական ու գաղափարական պայքար Է մղում հայոց դավանանքին ու եկեղեցուն սպառնացող օտար դավանանքների, և, առաջին հերթին, զրադաշտականության դեմ, որի միջոցով Սասանյան Պարսկաստանը ձգտում Էր ոչնչացնել նաև հայ ժողովրդի ինքնուրույնությունը և ընդարձակել իրտիրապետության սահմանները: Այստեղից անմիջականորեն բխում Է այն հետևությունը, որ զրադաշտության բռնի պարտադրումն ու տարածումը միայն արտաքինից էր կրոնական կերպարանք կրում։ Ըստ էության, սակայն, այդ երևույթը հետապնդում էր շատ ավելի լուրշ և հեոուն գնացող քաղաքական նպատակներ։ Նրա համար էլ Եզնիկ Կոզրացու պայքարը զրադաշտական ուսմունքի դեմ նույնպես քաղաքական պայքար էր և արտացոլում էր հայ ժողովրդի համընդհանուր շահերը։ Այսքանն էլ բավական է, որպեսզի Եզնիկը դասվի իր ժողովրդի ու հայրենիքի կենսական շահերը խորապես գիտակցող և այդ շահերի համար ակտիվ պայքարի ելած այն ժամանակվա աշխարհիկ ու եկեղեցական մյուս նշանավոր գործիչների շարքը։
 Եզնիկը զրադաշտական կրոնի գաղափարական հիմքերի քննադատության առաջին հարվածն ուղղում է նրա երկվության (դուալիզմ) դեմ, որովհետև պարսկական կրոնն ընդունելով չարության և բարության աստվածությունների համատեղ գոյությունը, հանգում է նաև նյութի ինքնուրույն լինելու ընդունմանը, որը արմատապես հակասում էր քրիստոնեական միաստվածության գաղափարին։ Եվ վերջին հարցը անվերապահորեն հաստատելու համար Եզնիկ Կոզբացին իր փաստարկումներն ուղղում է մատերիալիզմի դեմ։ Սակայն այստեղ միաստվածության և զրադաշատականության երկվության հարցի բացատրության փիլիսոփայական կողմը չէ կարևոր, այլ այն, որ, ինչպես մասնագետներն են գտնում, այդ հակասությո՛ւնները նա օգտագործում է պարսկական տերության գաղափարական հիմքերը սասանելու և թուլացնելու համար։
 Եզնիկ Կոզբացին, որպես փիլիսոփա իդեալիստ, հոգու և նյութականի փոխհարաբերությունը լուծում է հօգուտ առաշինի։ Սակայն դրա հետ մեկտեղ՝ Կոզբացին հանգում է այն եզրակացության, որ աստվածն էլ սկզբնական և միակ սուբստանցիան չէ, այլ նրա հետ միասին գոյություն ունի նաև նյութը, այսինքն՝ արարչագործության առարկան։ Սրանով հայ փիլիսոփան ակամայից հանգում է դուալիզմի, որի դեմ ինքը պայքարում էր։ Հետագայում արարիչ համարելով աստծուն՝ Եզնիկը գտում է, որ աշխարհի հիմքը կազմում են բնության չորս տարրերը՝ ջուրը, օդը, հողը և կրակը, որով մեր հեղինակը ընդհուպ մոտենում է հույն անտիկ մտածող էմպեգոկլեսին և ցուցադրում նրանից կրած լուրջ ազդեցությունը։ Ընդունելով վերևում նշած բնության, չորս տարրերի անհայտ ուժի ներզոր֊ձությամբ շարժման մեջ դրվելը և հիմնականում համաձայ֊նելով Պլատոնի հետ՝ միաժամանակ նա հեռանում է Պլատոնից, գտնելով, որ բոլոր նոր իրերն առաջանում են տարրերի մեխանիկական միախառնումից։
 Անդրադառնալով չարի և բարու փոխհարաբերությանը՝ Եզնիկը նախ չարիք է համարում այն բոլոր գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետևանքներ են ունենում և հետո հարցադրման տեսակետից գործնականին անցնելով, գտնում է, որ ուժերը լրիվ ու նպատակահարմար օգտագործելու դեպքում, հայերը կարող են զրադաշտության պարտադրման առաջն առնել և հաղթահարել այդ չարիքը։ Այս դեպքում Եզնիկ Կողբացին ճակատագրի քմահաճ վերաբերմունքի զոհը չէ, այլ նրա բացասական կողմերի դեմ ակտիվ պայքար մզող մարտիկ։
 Մեսրոպ ՄաշտոցԵղնիկն իր ստեղծագործություններով ոչ միայն առաջըն֊թաց լիցք հաղորդեց հայ փիլիսոփայական մտքի զարգացմանը, այլև խոշոր ազդեցություն ունեցավ այդ բնագավառի հետագա ներկայացուցիչների վրա։ Պարզ ու հստակ լեզուն, կուռ տրամաբանությունը և վիճաբանելու հզոր արվեստը նրա «Եղծ աղանդոցը» դարձրել են գրաբարի դասական ստեղծագործություններից մեկը, որի առանձնահատուկ հմայքը պահպանվում է նաև մեր օրերում, իսկ նրա համապատասխան հատվածները զարդարում են գրաբարի դասագրքերի էջերը, ուսուցանելով նոր սերնդի մտածողներին Եղիշեի, Խորենացու և մյուսների լեզուն։
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am