Եղնիկներ պարտիզանական ջոկատ: Կազմավորվել է 1992-ի հունիսի 25-ին՝ Շահումյանի անկումից հետո, Հաթերք գյուղում՝ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա: Ունեցել է շտաբ, դրոշ և զինանշան, որը Գյուլիստանի մելիքների զինանշանն էր: 1993-ի մարտից Եղնիկների հիմքի վրա ստեղծվել է Շահեն Մեղրյանի անվան հատուկ ջոկատը:
1992-1994-ին ջոկատը տեղաբաշխվել է ԼՂՀ անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին Շահումյանի (Վերինշեն, Գյուլիստան, Շահումյան, Խարխափուտ) և Մարտակերտի (Դաստագիր, Մադաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Ականաբերդ, Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին: 1992-ի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական Գերանբոյի գնդի առաջխաղացումը Մարտակերտի շրջան: Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ:
Հրամանատար՝ Շ. Մեղրյան, շտաբի պետ՝ Ս. Չալյան, Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խդրյանը, Շ. Հովասափյանը («Կուճուր Շահեն»), Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը: Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ:
Պ. Մեղրյան
Գրականություն
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am