Եսայան Օլեգ Եսայիի Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 12-ին Սոս գյուղում (ԼՂՀ Մարտունիի շրջան): Քաղաքական, պետական գործիչ: ԼՂՀ Աժ նախագահ (1997-ից): Տնտեսագիտության թեկնածու (1986), Արևելաեվրոպական ժողովուրդների միջազգային ոչ պետական վեհաժողովի համանախագահ (1994-ից): Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1970) և Մոսկվայի կառավարման ինստիտուտի ասպիրանտուրան (1986): 1974-1996-ին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոս, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ուսումնական գծով պրոռեկտոր, տնտեսագիտության ամբիոնի վարիչ: ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից (1998), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական (2001), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի թղթակից (2002) անդամ:

 1989-1990-ին՝ Հատուկ կաոավարման կոմիտեի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, 1990- 1991-ին՝ Մարտունիի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1991-ին՝ ԼՂԻՄ-ի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պետ-մարզխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1992-1996-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1996-1997-ին՝ ԼՂՀ Կառավարության անդամվիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետվարչության պետ:

 1989-90-ին Մոսկվայում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար հանդիպումներ է ունեցել ԽՍՀՄ ղեկավարության հետ: 1989-2003-ին հիմնախնդիրը ներկայացրել է Ռուսաստանում, Ուկրաինայում, Հարավսլավիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում հրավիրված միջազգային գիտաժողովներում և հանդիպումներում:

 1991-1995թ-երից եղել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի, 1997-2000 և 2000-ից Աժ պատգամավոր:

Մ. Հաջյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am